Հարցազրույցներ 10:20 18/11/2019

Նորից գնում են Բաքու՝ հարցազրույց Բորիս Նավասարդյանի հետ

Panorama.am-ի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Պարոն Նավասարդյան, օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի լրագրողները մեկնում են Բաքու, այնուհետ ադրբեջանցի լրագրողներն են այցելելու Հայաստան։ Ի՞նչ կասեք փաստի մասին և այցի շուրջ գաղտնիության պահպանման։

-Վաղուց սպասվում էր, քանի որ այն ինչ-որ տեղ պաշտոնական մակարդակով հանդիպումների պայմանավորվածություն էր նաև, և բնականաբար միջազգային միջնորդները փորձեցին հնարավոինս ինչ-որ բան տեղից շարժել՝ գոնե մի ուղղությամբ։ Եվ քանի որ այն բանակցային օրակարգում էր, սա երևի ամենահեշտ իրականացվող հարցն էր։

Միևնույն ժամանակ, ինձ մի բան է մտահոգում, որ չգիտես ինչու, այդ ամբողջը շատ խորհրդապահական ռեժիմով է անցնում։ Ես կարող եմ հասկանալ, որ միգուցե մտածել են, որ կան, բնականաբար շրջանակներ՝  Ադրեջանում հաստատ, կարելի է ենթադրել՝ նաև Հայաստանում, որոնց դա դուր չի գալիս և կարող են լինել տարբեր նախապատրաստական աշխատանքներ իրենց կողմից, սադրիչ գործողություններ։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ կարգի սադրիչ գործողությունները, որը կարող է պիկետ լինել, ավելի վտանգավոր է, երբ հասարակությունները սկսում են կասկածել, թե ինչու են գաղտնի պահում։ Շատ հնարավոր է, որ դրական ազդեցությունից այն կարող է շատ բացասական արձագանքներ գտնել։

Այստեղ միակ փրկությունը, երևի, այն է, որ այն լրագրողները, որոնք այցելելու են Ադրբեջան, հետագայում ադրբեջանցինեը կգան այստեղ, այնպիսի լուսաբանում ապահովեն, որն ընկալվի հասարակության կողմից որպես շատ կարևոր։ Իսկ դա առաջին հերթին, հուսով եմ, լինելու են նաև հետաքրքիր հանդիպումներ, որպեսզի ադեկվատ ներկայացնեն, թե այդ երկրում ինչ է կատարվում, ինչ տրամադրություններ, ինչ պատկերացումներ կան՝ առանց ագրեսիվության, առանց փորձելու վարկաբեկել այն, ինչ տեսել են, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել։ Ենթադրում եմ, որ շատ հակասական արձագանքներ կլինեն, բայց ամեն դեպքում, երևի, ինչ-որ բանից պետք էր սկսել։

-Մտահոգություններ կան, թե այս այցերն ուղղակի փաստաթղթեր լրացնելուն է ուղղված, այլ ոչ թե միտված է խաղաղության գործընթացին, ինչ կասե՞ք այս մասին։

-Այո, ես կարծում եմ, որ այստեղ միջնորդների կողմից ոչ այնքան բովանդակությունն է կարևոր, որքան որպես այդպիսի փաստ արձանագրելն է, որ տեսեք, մենք այս բանը կարողացել ենք անել։ Ամեն դեպքում, որ անկախ նրանից, թե ինչ խաղեր կան սրա ետևում, ես հուսով եմ, որ իրենք՝ լրագրողներն իրենց պրոֆեսիոնալ պարտքը կկատարեն լավագույնս, որը կարող է ինչ-որ ճանապարհ բացել հետագայի համար։ Ինչպիսի հարաբերություններ ուզում է լինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչքանով փակուղու մեջ կլինի բանակցային գործընթացը, բայց երկրները և երկրների հասարակությունները իրար մասին պետք է իմանան։

-Դուք՝ որպես մարդ, որը միջազգային տարբեր հարթակներում շփումներ է ունեցել ադրբեջանցի լրագրողների կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ո՞նց եք գնահատում, ինչպիսին է իրենց տրամադրվածությունը, քանի որ գիտենք, որ հաճախ, եթե ոչ միշտ, միջազգային ֆորումներին, միջոցառումներին մասնակցում են մարդիկ, որոնք նախապատրաստված են պետական «կարգախոսներով»։ Այս պարագայում, ոնց եք պատկերացնում մեր և իրենց լրագրողների շփումը։

-Ես կարող եմ փաստել, որ իրոք, այս վերջին տարիների զարգացումները՝ մոտավորապես սկսած 2000-2001թ.-ից, դինամիկան բավականին բացասական էր Ադրբեջանում՝ կապված երկկողմանի կոնտակտների հետ։ Մենք գնալով տեսնում էինք, որ այն մարդիկ, որոնք ինչ-որ անկեղծ նպատակներով  և կոնստրուկտիվ շփումների համար են գալիս, քչանում են և ավելանում են մարդիկ, որոնք հստակ օրակարգ ունեն, որոնց լավ նախապատրաստել են և որոնք համապատասխան պարտավորություններ են վերցրել՝ ինչպես պետք է իրենց պահեն տարբեր այցերի միջոցառումերի ժամանակ։

Գնալով ավելի ու ավելի քիչ էին մնում նրանք, ովքեր ուզում էին օգուտ բերել գործընթացին, և պարտադիր չէ, որ օգուտը լիներ միայն իրենց կողմին, այլ նաև հասկանալով, որ կա նաև մյուս կողմը, որի շահերը պետք է հարգել։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ Ադրբեջանում վերացել են։ Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց և եթե այս առաջին նախադեպը կունենա նաև շարունակություն, միջազգային միջնորդները պետք է այդ մարդկանց կարողանան գտնել և նրանց  մասնակից դարձնեն շփումներին ու երկխոսությանը, քանի որ հակառակ դեպքում ուղղակի վարկաբեկվելու է այս նախաձեռնությունը։

-Նոյեմբերի 13-14-ին Ռիգայում անցկացվեց Արևելյան գործընկերության մեդիա համաժողովը, որին նաև դուք էիք մասնակցում, ի՞նչ արդյունքներ ունեցավ այն։

-Այս անգամ Արևելյան գործընկերության մեդիա համաժողովը նվիրված էր լրատվամիջոցների՝ որպես բիզնեսների զարգացմանը, ներկայացվեցին ու քննարկվեցին  տարբեր մոդելներ, ինչպես նաև խոսվեց այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակվի Եվրամիության աջակցությունը Արևելյան գործընկերության երկրների լրատվամիջոցներին։

Բավական խորը և լուրջ ուսումնասիրություն է կատարվել Եվրամիության կողմից, թե ինչ և ինչպես է պետք անել։ Մնում է, որ այդ ուսումնասիրությունը համարժեքորեն ընկալվի բյուրոկրատների կողմից իրենք հասկական, թե որոնք են եղել սխալները, իսկ սխալները բազմաթիվ էին, և իրենք ջանքերն ու ռեսուրսները հիմնականում ուղղեն նրան, որ  այս տարածաշրջանում, կամ գոնե Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, որտեղ հնարավորություն կա զարգացնել անկախ մամուլ, գոնե այստեղ այն գումարները, որոնք ծախսվում են՝ նպաստեն, իրոք, բազմազան և հնարավորինս տարբեր նեղ շահերից պաշտպանված լրատվամիջոցների շուկայում գերակայությանը։

Հիշեցնենք, որ օրերս տեղեկություն տարածվեց, որ նոյեմբերի 17-ին Ադրբեջան կայցելի հայ լրագրողների խումբը, այնուհետ՝ նոյեմբերի 18-19-ին էլ սպասվում է ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան։ ՀՀ ԱԳՆ խոսնակ  Աննա Նաղդալյանը Panorama.am-ի հարցին ի պատասխան ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը։

Հարցազրույցը Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}