Տղաներ, տուն եկեք
Իշխանություն սկսել եմ էլ չփնտրել, անհույս է։ Պաշտպանական զգացումը բայց դեռ ստիպում է ընդդիմություն փնտրել։ Ու կուսակցությունները, որ ընդդիմություն էին ու նորմալ դատում ու խոսում էին նախորդ իշխանությունների ժամանակ՝ հիմա ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն, ոչ էլ նորմալ դատում ու խոսում են...
Անհասկանալի է՝ ինչ են կորցրել, ինչի հույս ունեն։
Հույս ունեն, որ իշխանությունները օգնելու են մյուս ընտրություններում անցնել Ա՞Ժ։
Իսկ մե՞նք։
Բա մենք ընդդիմություն չունենա՞նք։ Ընդդիմութնուն - իշխանություն խաղը դարձել է տափակ մի բան՝ խաղ մի հարթության մեջ։ Կամ իշխանություն են, կամ իշխանություն չեն ու իշխանության հույսով են։
ՈՒ ամբողջ քննադատությունը կամ դրանից է բխում, կամ դրա համար։ Եթե նայում են ներքև՝ ապա թերևս իրենց ելույթներին ծափերի սպասումով։
Մենք ինչ, մեզ մնում է կամ խաղամոլի պես ուրախանալ այդ խաղով, կամ սպորտ չհասկացողի պես «անգրագետ» ապրել։
Առաջ ընդդիմականները նույնիսկ Եկեղեցի էին պաշտպանում, ագզ էին ասում, հայրենասիրություն, դրանց մեջ իմաստ էին գտնում ու դնում՝ այսօր՝ չէ։
Ավելի քան՝ չէ։
Ինչ եզրակացնել դրանից։
Հավատը չէ, որ աջակցություն է ստանում՝ ձեռք են առնում, ճիշտ է, ոչ ուղիղ, իբր՝ «սատանայի հետ» կապ փնտրելով։ Հավատը, որ նույնիսկ վնաս չէ՝ ու սեր է ու հույս է, ու ողնաշար...
Տղաներ, տուն եկեք, հայրենասիրությունն էլ ծաղրի առարկա է դարձել, գրում են՝ սրիկաները հայրենասիրությամբ են պաշտպանուվում ու ալարում են իրենց ասած հայրենասիրությունը չակերտների մեջ գոնե դնել, ասում են՝ կյանքներդ ոչինչի համար եք տվել...։
Միակ հնարը անզոր չլինելու՝ նշտարով անջատելն է մերը իրենցից՝ իշխանություն լինեն, թե ընդդիմություն։ Լեզու, պատմություն, արժեք, մշակույթ... Թող իրենք ապրեն իրենցով ու իրենցում։
Եթե չենք ուշացել...
Տղաներ, մեր տան սյուներն եք։