Կրթություն, գիտություն 12:50 20/11/2019 Հայաստան

«Խատուտիկ» ամսագրի սխալների անիմաստ հետքերով

«Աղբյուր»  մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը ահազանգել էր, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարած մրցույթում հաղթած «Խատուտիկ» ամսագրի նյութերում ուղղագրական ու կետադրական սխալներ կան, ինչպես նաև  նյութերի գերակշիռ մասը համացանցահենության արդյունք է, մինչդեռ պայմանագիրը սեփական նյութերի խիստ պահանջ էր նախատեսում: Հրապարակման մեջ նա մանրամասն մեջբերումներ է անում ակնհայտ սխալների վրա։

Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց նախարարությանը.

Panorama.am-.Ո՞վ է պատասխան տալու պայմանագրի այս էական կետը արհամարհելու համար: Նաև՝ ԿԳ  նախարարը 29.04.2019թ. ֆեյսբուքյան («Ազատություն» ռադիոկայան) հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ այդ պարբերականները («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ») «տասնամյակներ շարունակ հենց էնպես  ֆինանսավորում են ստացել… »։  Նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում այժմ «Աղբյուր»  մանկապատանեկան ամսագիրը լույս չի տեսնում, դրա փոխարեն լույս է տեսնում սխալներով ու համացանցից հանված նյութերով  «Խատուտիկը»:

Նախարարության պատասխան.-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության գլխավոր քարտուղարի ս/թ նոյեմբերի 7-ին համապատասխան գրությամբ «Խատուտիկ» ամսագրի գլխավոր խմբագրին հանձնարարվել է 3-օրյա ժամկետում պարզաբանում տալ ամսագրում տեղ գտած վրիպակների և սխալների վերաբերյալ:

Նկատենք՝ նոյեմբերի 7 + 3 օր կլինի նոյեմբերի 10, մենք այս ոչինչ չասող պատասխանը ստացել ենք նոյեմբերի 19-ին։ Այսինքն՝ նախարարության հանձնարարականը անտեսվել է, իսկ նախարարությունը նույնիսկ դա չի նկատել։

Panorama.am.
- Որքանո՞վ է նման ամսագիրը նախարարի նախընտրությունը։

Նախարարության պատասխան.-Խոսք լինել չի կարող նախարարի նախընտրության մասին, քանի որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը 2019 թվականին անցկացրել է նախադպրոցական և դպրոցական (կրտսեր, միջին և ավագ) տարիքի երեխաների համար նախատեսված ամսագրերի գնման մրցույթ «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017 թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջներին համապատասխան:

Ինչպես կարող է խոսք չլինել նախընտրությունների մասին, եթե Հայոց լեզվի ոչ պարտադիր քաղաքականության հետ նախարարության մրցույթը հաղթում է հայերենը սխալներով գրող կազմակերպությունը։

Panprama.am. -Արդյո՞ք այսպիսի գործունեությունը «հենց էնպես  ֆինանսավորում ստանալ» և ֆինանսների մսխում չէ։ 

Նախարարության պատասխան.- Անդրադառնալով այս հարցին, որտեղ կարծիք եք հայտնում, թե պետական միջոցները մսխվում են, բացատրենք, որ այս տարվանից գործընթացը մտել է նոր փուլ, երբ առանց մրցույթի դրամաշնորհի հատկացման կամ նվիրաբերության պայմանագրերի փոխարեն պետական ֆինանսավորումը տրամադրվում է մրցութային կարգով:
Նախկինում մանկական և մանկապատանեական մամուլի ձեռք բերման համար ՀՀ պետական բյուջեից գումարների տրամադրման սուբսիդավորման եղանակը ենթադրում էր պարբերականների վաճառք Հայաստանի հանրակրթական դպրոցներում և բոլոր հրատարակիիչներին հավասար հնարավորություններ չէր տալիս մասնակցելու մանկական և մանկապատանեական մամուլի տպագրությանը: Շատ հաճախ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկական ամսագրերը տպագրվում էին ուշացումով, եղել են ամիսներ, որ դրանք ընդհանրապես չեն հրատարակվել, բացի այդ որևէ կերպ կանոնակարգված չի եղել դրանց տպաքանակի և որակի վերաբերյալ պահանջների հարցը:

Բացատրենք՝ սխալ գրելը գումարը աղբը նետելն է, ուշ լիներ, նուշ լիներ, ինչ ենք անելու մրցույթը, եթե հաղթողը տգետներ է դաստիարակում։ Բավարարվա՞ծ եք մեր բացատրությամբ։ 

Panorama.am. -Արդյո՞ք նախարարությունը նկատել էր նշված սխալները։ Ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը:

Նախարարության պատասխան.-Այս երկու կետի վերաբերյալ տեղեկացնմում ենք, որ ԿԳՄՍ նախարարության և կատարողի միջև ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են երկկողմ պայմանագրերով:

Դա չէր մեր հարցը։

Panorama.am.-Ինչպե՞ս եք նայում փաստին, որ հենց նախարարության ընտրությամբ են սխալները տարածվում և ուրեմն՝ նախարարությունը դարձել է սխալներով գրելու քարոզի հեղինակ։

Նախարարության պատասխան. -«Խատուտիկ»-ի երրորդ համարը, որում տեղ են գտել ակնհայտ վրիպակներ և սխալներ, տպագրությունից առաջ սահմանված կարգով չի ուղարկվել համապատասխան հանձնաժողով, հետևաբար, դրանք ուղղելու հնարավորություն չի եղել, ինչպես դա արվել է նախորդ՝ երկրորդ համարի պարագայում:
Իսկ Ձեր գնահատականին ի պատասխան, թե «նախարարությունը դարձել է սխալներով գրելու քարոզի հեղինակ», նշենք, որ, սահմանված կարգի համաձայն, մրցութային պայմանները խախտած ընկերությունները կորակազրկվեն, և 2020 թվականի համար եկող ամիս հայտարարվելիք մրցույթին մասնակցելու հնարավորություն չեն ունենա:

Պահանջեիք վնասի փոխհատուցում, հետ կանչեիք տպագրությունը։ Կարծում ենք այս ամենը կշարունակվի, քանի դեռ Կրթության նախարարությունը չի սովորել պատասխանել հարցերի, ուրեմն՝ չի տեսնում խնդիրները ու չի կարողանում պայմանագրեր կազմել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}