Տնտեսություն 11:30 21/11/2019 Հայաստան

Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում

Վերջին 5 տարում Ամերիաբանկն իր գործունեության հիմնական ցուցանիշների մասով գրանցել է միջինում տարեկան 20% աճ և 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում: Այս մասին «Բիզնեսի ֆինանսավորում․ թվային նոր լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքերով՝ բանկն առաջինն է ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, զուտ շահույթի ցուցանիշներով և երկրորդը՝ ավանդների ծավալով։

Արման Բարսեղյանը նշեց, որ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում այդ հիմնական ցուցանիշների գծով բանկը միջինում մոտ 15% աճ է ապահովվել։

Մանրածախ բանկինգի տնօրենի խոսքով՝ բանկի ռազմավարական ուղղությունները մանրածախ բիզնեսն ու թվայնացումն են։

Ներկայացնելով որոշ ցուցանիշներ՝ Արման Բարսեղյանը հայտնեց, որ 2019 թվականի ընթացքում բանկի ֆիզիկական անձ հաճախորդների քանակը 200 հազարից հասել է մինչև 250 հազարի, մանրածախ ավանդների ծավալը 244 մլրդ դրամից սեպտեմբերի վերջին հասել է 270 մլրդ, իսկ ներկա պահին այն գերազանցել է 280 մլրդ դրամը։

Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, ապա, ըստ բանախոսի, տարին սկսել են 115 մլրդ դրամ մանրածախ վարկային պորտֆելով, իսկ այսօրվա դրությամբ այն արդեն գերազանցում է 160 մլրդ-ը, ինչն այս տարվա 9 ամիսների կտրվածքով ենթադրում է 40 տոկոսի աճ։

Արման Բարսեղյանն անդրադառնալով հիպոթեքային վարկային պորտֆելին՝ նշեց, որ տարվա սկզբին պորտֆելը կազմում էր 45 մլրդ դրամ, իսկ այսօր արդեն կազմում է 70 մլրդ՝ ինն ամիսների կտրվածքով ապահովելով մոտ 50% աճ։ Նա նաև ասաց, որ  հիպոթեքային վարկերի շուկայում ևս Ամերիաբանկն առաջատար է։

Մանրածախ բանկինգի տնօրենը ներկայացնելով այլ ցուցանիշներ՝ ընդգծեց, որ մասնավորապես, այս տարի ավտովարկավորման պորտֆելը 2 մլրդ-ից հասել է 3 մլրդ-ի՝ ապահովելով մոտ 40% աճ։ Այդ ծառայության գծով նույնպես բանկն առաջատար է։

Կարևորելով բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Արման Բարսեղյանն ասաց, որ Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Մասնավորապես, անդրադառնալով օնլայն տարբերակով տրամադրվող սպառողական վարկերին, բանկի ներկայացուցիչն ասաց, որ սպառողական վարկերի պորտֆելը տարեսկզբի 14 մլրդ-ից հասել է 24 մլրդ դրամի՝ ապահովելով 70% աճ։

Նրա խոսքով՝ ներկայումս սպառողական վարկերի գերակշիռ մասն օնլայն թվային հարթակներով են տրամադրվում, այլ ոչ թե մասնաճյուղերում։

«Գրեթե բոլոր ծառայությունների գծով ունենք 40-50 տոկոս աճ։ Վարկային ծառայությունների աճին զուգահեռ Ամերկաբանկը ձևավորվել է բարձր որակի վարկային պորտֆել, մասնավորապես՝ ներկայումս ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը տարբեր ծառայությունների մասով չի գերազանցում 2-3%-ը»,- ասաց Արման Բարսեղյանը։

Նաև նշեց, որ 2019 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով՝ Ամերիաբանկի գործարքների 80 տոկոսից ավելին իրականացվում է թվային պլատֆորմների միջոցով: Այսինքն՝ բանկի մասնաճյուղերում փաստացի իրականացվում է գործարքների ընդհանուր թվի միայն 20 տոկոսը, մնացած գործարքները կատարվում են թվային հարթակներով։

Մանրածախ բանկինգի տնօրենը տեղեկացրեց, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին ինտերնետ-բանկի օգտագործողների թիվն ավելացել է 73%-ով, գործարքների քանակը՝ 111%-ով, վճարային տերմինալների միջոցով կատարվող գործարքները՝  400%-ով, VPos  կամ վիրտուալ էլեկտրոնային վճարումների գործարքների քանակն էլ աճել է 128%-ով։

Ինչ վերաբերում է բիզնես վարկավորմանը, Արման Բարսեղյանն ասաց, որ բիզնես վարկավորման մանրածախ պորտֆելը 18 մլրդ դրամից այս տարվա ինն ամիսներին աճել է մինչև 25 մլրդ-ի՝ ապահովելով մոտ 40% աճ։ Ընդ որում, նշված ժամանակահատվածում այդ պորտֆելում թվային, առցանց տրամադրվող վարկերի ծավալը երեք անգամ աճել է։

«Այս պահի դրությամբ  ավելի քան 1000 բիզնես վարկեր են տրամադրվել առցանց՝ արժեքային արտահայտությամբ գերազանցելով 3 մլրդ դրամը»,- ասաց Արման Բարսեղյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}