Կրթություն, գիտություն 12:59 21/01/2020 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ. Հայաստանյան բուհերում ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ չեն սովորում

Հայաստանում զրոյից հինգ տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում կազմել է 33%. քաղաքներում` 38%, գյուղերում` 23%: Նման տվյալներ այսօր հրապարակել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաներին, ապա մինչև վեց տարեկան ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 0%-ն է հաճախում նախադպրոցական հաստատություն՝ մանկապարտեզ կամ նման կենտրոն։

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների 11%-ը տարրական դպրոց, 48%-ը՝ ավագ դպրոց չի հաճախում, ավելին՝ նրանց 100%-ը կրթությունը չի շարունակում ԲՈՒՀ-ում։

Բարձրագույն կրթական հաստատություններում սովորում են ոչ աղքատ ընտանիքներում ապրող երեխաների 39%-ը, աղքատ ընտանիքներում ապրող երեխաների՝ 26% և ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների 0%-ը:

 
Այսօր համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան ժողովի, իսկ երեկ՝ կրթության նախարարների Կրթական համաշխարհային ֆորումի աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում քաղաքականություն մշակողներին` անդրադառնալ հանրային կրթության ծախսերում այս «ամոթալի» անհամամասնությանը։

Կրթական համաշխարհային ֆորումին և աշխարհի առաջնորդների՝ Համաշխարհային տնտեսական ֆորումում հավաքվելուն ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է նոր ուսումնասիրություն, ըստ որի, աշխարհում ամենաաղքատ տնային տնտեսություններում ապրող դեռահաս աղջիկների յուրաքանչյուր 3-ից 1-ը երբևիցե դպրոց չի հաճախել։

Ըստ ՄԱԿ-ի, աղքատությունը, սեռով, հաշմանդամությամբ, էթնիկ ծագումով պայմանավորված խտրականությունը կամ ուսման լեզուն և դպրոցի հեռավորությունը, ինչպես նաև վատ ենթակառուցվածքները այն խնդիրներից են, որ շարունակում են խոչընդոտել ամենաաղքատ երեխաներին որակյալ կրթություն ստանալ։ Կրթության որևէ փուլում չներգրավվելը խթանում է աղքատության շարունակելիությունն ու հանդիսանում համաշխարհային կրթական ճգնաժամի հիմնական շարժիչը։

Ուսումնասիրությունը, որ կոչվում է «Կրթական ճգնաժամի լուծումները․ ամենաաղքատ երեխաների կրթության ֆինանսավորման սուր անհրաժեշտություն», անդրադառնում է կրթական ծախսերի բաշխման հիմնական անհամամասնություններին։ Սահմանափակ և անարդար կերպով բաշխված ֆինանսավորումը դասարաններում մեծաթիվ աշակերտների, անբավարար պրոֆեսիոնալիզմ ունեցող ուսուցիչերի, կրթական նյութերի պակասի և դպրոցների վատ ենթակառուցվածքների պատճառ է դառնում։ Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում հաճախելիության, դպրոցներում ընդգրկվածության, ինչպես նաև՝ առաջադիմության վրա։

«Աշխարհում ամենուրեք պետությունները ձախողում են աջակցություն ցուցաբերել ամենաաղքատ երեխաներին, դրանով իսկ ձախողելով իրենք իրենց», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Քանի դեռ կրթական բնագավառում հանրային ծախսերը անհամամասնորեն ուղղվում են ամենահարուստ տնային տնտեսությունների երեխաներին, ամենաաղքատներն աղքատությունից դուրս գալու, անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, մրցակցելու, այսօրվա աշխարհում հաջողության հասնելու և իրենց երկրների զարգացմանը նպաստելու շատ քիչ հնարավորություն ունեն»։

42 երկրներից հավաքագրված տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ամենահարուստ 20 տոկոս տնային տնտեսությունների երեխաների կրթական ծախսերին տրամադրվում է գրեթե կրկնակի ֆինանսավորում, քան ամենաաղքատ 20 տոկոս տնային տնտեսություններում ապրող երեխաներին։

Բարբադոսը, Դանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Շվեդիան ուսումնասիրության մեջ ներառված այն եզակի երկրներից են, որ հավասարապես են բաշխում կրթական ֆինանսավորումը ամենահարուստ և ամենաաղքատ քվինտիլների միջև։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին ուղղված հստակ քայլերի կոչ է հղում, այն է՝

° Ներքին ռեսուրսները պետք է այնպես բաշխել, որ ամենաաղքատ 20 տոկոսի մեջ ներառված տնային տնտեսություններին բաժին ընկնի կրթությանն ուղղված ֆոնդերի առնվազն 20 տոկոսը։

° Առաջնահերթություն տալ կրթության առաջնային մակարդակում հանրային ֆինանսավորմանը․ սա այն մակարդակն է, որտեղ ամենաաղքատ երեխաներն ունեն ներգրավվածության ամենամեծ ցուցանիշը։ Այնուհետև, երբ առաջնային մակարդակում ապահովված է համընդհանուր ծածկույթ, հատկացումներն աստիճանաբար ավելացնել ավելի բարձր կրթական մակարդակում։

° Տրամադրել առնվազն մեկ տարվա նախակրթական ուսումնառություն յուրաքանչյուր երեխային։ Նախադպրոցական կրթությունը այն բազան է, որի վրա հիմնված է կրթական յուրաքանչյուր փուլ։ Այն երեխաները, որոնք ստանում են նախադպրոցական կրթություն, ավելի լավ են սովորում և ավելի հավանական է, որ շարունակեն կրթությունը ու հետագայում նպաստեն իրենց տնտեսությունների և հասարակությունների զարգացմանը, երբ չափահաս դառնան։

Երկրում կրթությանն ուղղված բյուջեի առնվազն 10 տոկոսը նախադպրոցական կրթությանը հատկացնելը հնարավորություն կստեղծի կրթության համընդհանուր ծածկույթ ապահովել։

«Մենք վճռորոշ խաչմերուկում ենք։ Եթե հօգուտ երեխաների կրթության խելամիտ և հավասար ներդրումներ կատարենք, նրանց աղքատությունից հանելու ամենահավանական քայլը կկատարանեք՝ տրամադրելով այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց օգտվել թե՛ առկա հնարավորություններից և թե՛ նորերը ստեղծել իրենց համար», - նշել է տիկին Ֆորը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}