Մշակույթ 20:00 24/01/2020 Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ վաղը  կդառնա 14 տարեկան: Այս տարիների ընթացքում նվագախումբն անդադար աշխատել է, արդյունքը՝ միջազգային ասպարեզում մեծագույն հաջողություններ, ելույթներ աշխարհի լավագույն բեմերում, լավագույն արտիստների ու մենակատարների հետ: Դրա վառ վկայությունն է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  եվրոպական վերջին համերգային շրջագայությամբ.  նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ է ունեցել  Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։

«Երևի կարող էինք անել ավելի շատ: Վստահ եմ, բայց նաև ուրախ եմ, որ այսքան արել ենք: Շատ ենք աշխատում, ունենում ենք շատ համերգներ, որակային իմաստով նվագախմբի ձեռքբերումների մասին խոսում է աշխարհը»,- Panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը:

Նրա խոսքով, աշխարհի լավագույն նվագախմբերին քննադատողները  զարմացած են, որ Հայաստանում նման նվագախումբ կա, որն ունի իր հնչողությունը:

«Գրում են դրա մասին, ինչը, կարծում եմ, ձեռքբերում է: Մեզ դեռ չեն քննադատում: Քննադատում են լավագույն նվագախմբերին, որոնք անընդհատ բեմերին են: Եթե նոր նվագախումբ է հայտնվում այդ բեմերում, որն ունի իր հնչողությունը, պատկերացումը, առիթ չկա քննադատելու: Դժվար է ասել՝ լավ է, թե ոչ, բայց, հույս ունեմ, որ լավ է»,- ասաց Ս. Սմբատյանը:

Նվագախումբն արտասահմանյան համերգներին մշտապես ներկայացնում է հայ կոմպոզիտորական արվեստը:  Եվրոպական շրջագայության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն սիմֆոնիաներից է։  Այն մինչ այդ Հայաստանից դուրս երբեք չէր հնչել:

«Մարդիկ հիացած էին: Դա արվեստի ուժն է: Բանակցությունների ժամանակ դժվար է համոզել, որ պետք է նվագել նոր ստեղծագործություն: Համերգասրահներն ուզում են, որ կատարվի շատ հայտնի երաժշտություն: Տոկոսային առումով այդ դեպքում հնարավորությունն ավելի մեծ է, որ ավելի շատ մարդիկ կգան լսելու այն երաժշտությունը, որն իրենց ծանոթ, որն իրենք գիտեն: Բայց մենք հաղթեցինք բանակցային փուլում, ներկայացրեցինք մեր երաժշտությունը, որը, իմ պատկերացմամբ, մեր մեծագույն ձեռքբերումն էր»,- ասաց Ս.Սմբատյանը:

Նրա խոսքով, հանդիսատեսը շատ փույլուն ընդունեց այդ կատարումը, հնչեցին փայլուն քննադատություններ:

«Համերգներ ունեցենք, երբ առաջին բաժնի ավարտից հետո, այսինքն երբ ավարտվում էր Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունը, հոտնկայս ծափահարում էին: Մենք ունենք մեր սիմֆոնիզմը, մեր սիմֆոնիկ պատկերացումը, որը Ջոն Տեր-Թադևոսյանի երաժշտության  մեջ կարելի է  տեսնել, լսել, զգալ: Մենք քիչ ենք ներկայացնում մեր կոմպոզիտորական արվեստը: Եթե ներկայացնում ենք, միայն Արամ Խաչատրյան: Իհարկե, Խաչատրյանը մեր ամենամեծ հերոսն է, նրա երաժշտության մեջ տեսնում ենք մասշտաբ, որը հայկական է, միջազգային մակարդակի է, բայց սիմֆոնիզմը, որն ունի Ջոն Տեր-Թադևոսյանի երաժշտությունը, այլ ձևաչափ է, որը պետք է ներկայացնել»,- ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Նրա խոսքով, նվագախմբին այս  շրջագայության ժամանակ շատ է օգնել աշխարհի լավագույն ջութակահարներից  Մաքսիմ Վենգերովը, մեծագույն ներդրում էր, որ համաձայնել էր մասնակցել  համերգներին. «Մարդիկ տեսնելով, որ Վենգերովը մասնակցում է համերգներին, հավատում էին, որ որակ կա»:

«Մեկուկես տարի բանակցել ենք: Այդ համերգասրահներում՝ Մյունխենի Gasteig մշակութային կենտրոն, Զալցբուրգի Grobes Festspielhaus,  Շտուտգարտի «Բեթհովեն» դահլիճ, Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահ,  Լոնդոնի Բարբիկան կենտրոն, Վիեննայի Մյուզիքվերեյն, Պրահայի Ռուդոլֆինում,  հնարավոր չէ ելույթ ունենալ առանց հրավերի: Դա ձեռքբերում էր, որ կարողացանք  համերգները կազմակերպել ամենահանրահայտ համերգասրահներում»,- նշեց նա՝ հավելելով, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում առաջին հայկական նվագախումբն էր, որ ելույթ ունեցավ, այն երաժշտության  բնագավառում ամենակարևոր հարթակն է, Լոնդոնի Բարբիկան կենտրոնի համերգներին ամենաբարդ քննադատներն են ներկա լինում:

Այս տարվա ընթացքում նվագախումբը նմանատիպ շրջագայություն չունի, բայց հրավերներ ունի Իսրայելից, Օմանից:

«Օմանի թագավորական նոր կառուցված օպերային թատրոնը մեզ է սպասում»,- նշեց Ս. Սմբատյանը:

Վաղը նվագախումբը որևէ համերգ չի նախատեսել, քանի որ, ինչպես նշեց գեղարվեստական ղեկավարը, շրջագայությունից  հետո հանգստանալ է պետք, կնախապատրաստվեն արդեն հաջորդ տարվան՝ 15-ամյա հոբելյանը մեծ համերգով նշելուն:

Փետրվարի 8-ից մեկնարկելու է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին: Փառատոնի նախաձեռնողը հենց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է:  Բացման համերգը ղեկավարելու է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}