Գողացել են դեսպանատներից մեկի մեքենայի հայելիները
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունվարի 26-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Պուշկինի փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Տուժողից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։
Ըստ ոստիկանության, պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումները տևել են կես ժամ։
Երևանի բնակիչ, 18-ամյա երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում խոստովանական բացատրություն տվեց։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են քննությունը շարունակվում է։