Հրաձգություն Նյու Յորքում
Անհայտ տղամարդը կրակ է բացել Նյու Յորքի Բրոնքս շրջանի ոստիկանական բաժանմունքում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, վիրավորվել է ոստիկաններից մեկը, չարագործին ձերբակալել են, նրա անունը չի հրապարակվում։
Նյու Յորքի իշխանությունները ենթադրում են, որ սա այդ տղամարդու առաջին հարձակումը չէ ոստիկանների վրա։ Նա կարող է առնչություն ունենալ շաբաթ օրը Բրոնքսում ոստիկանական ավտոմեքենայի վրա կրակելու դեպքին։ Այդ ժամանակ ևս տուժել էր մեկ ոստիկան։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ