Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝ Playa de Bolonia-ն է։ Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար նախատեսված Globehunters օնլայն հարթակը։
Աղյուսակը կազմելիս մասնագետները հաշվի են առել ափի տեղակայումն ու անվտանգությունը, օդի միջին ջերմաստիճանը, ամռան ամիսներին արևային ժամերը, տեղացիների հանդուրժողականությունը նույնասեռականների նկատմամբ։
Այս չափանիշները համադրելով՝ նրանք եկել են եզրակացության, որ լավագույն լողափն իսպանական Կադիս քաղաքում է։ Այն հնարավոր 100 միավորից ստացել է 75.79-ը։
Երկրորդ տեղում խորվաթական Պունտա-Կրիժա լողափն է, երրորդում՝ պորտուգալական Իլհա Դեսերտան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան