Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով իրականական աղբյուրը։
Վերջին տվյալներով, հետազոտության արդյունքները եղել են դրական։ Այս պահին Մասում Էբտեկարը հոսպիտալացված է։ Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Փոխնախագահը դարձել է Իրանում վարակված 245-րդ քաղաքացին։ Վարակվածներից 26-ը մահացել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վիրուսը հաստատվել էր Իրանի առողջապահության փոխնախարարի և երկու խորհրդարանականների մոտ։