Տնտեսություն 18:14 10/03/2020 Հայաստան

Ինեկոբանկի գործադիր տնօրեն. Չենք բավարարվելու ներկայիս ձեռքբերումներով

Հարց- Պարոն Նալթակյան,  սկսենք նախորդ տարվա ցուցանիշներից․գո՞հ եք 2019 թվականի արդյունքներից։
Պատասխան-Ինչ խոսք, մեր թիմը կարողացել է բավականին լավ արդյունքներ գրանցել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ուղղություններով։ Բիզնեսի տեսանկյունից ամենակարևորը՝ մենք դարձյալ շուկայի առաջատարներից ենք  կապիտալի շահութաբերությամբ և զուտ շահույթով։ Սրանք ներդրողների համար թերևս ամենակարևոր ցուցանիշներն են։
Մյուս կողմից հետաքրքիր զարգացումներ ունենք թե՛ մանրածախ, թե՛ կորպորատիվ բիզնեսի ուղղություններում։ Մանրածախ բիզնեսում ամենաակնառուն հիփոթեքային պորտֆելի ռեկորդային՝ մոտ 90% աճն է, որի արդյունքում բանկը ներկայումս զբաղեցնում է 4-րդ դիրքը, իսկ առաջիկայում թիրախավորել ենք դառնալ այդ շուկայի առաջատարը։ Դրան զուգահեռ մենք 3-րդն ենք շուկայում ֆիզիկական անձանցից ներգրավված ցպահանջ միջոցներով։ Այս ցուցանիշների համադրությունը հստակ մատնանշում է, թե ինչ ուղղությամբ է շարժվում բանկը․ մենք աստիճանաբար ընդլայնում ենք մեկ հաճախորդին մատուցվող ծառայությունների փաթեթը՝ փորձելով հնարավորինս անհատականացված լուծումներ առաջարկել յուրաքանչյուր սեգմենտին։ Մյուս կարևոր ուղղությունը, բնականաբար, թվային բանկինգն է։ Մենք այս ոլորտի առաջամարտիկներից ենք եղել մեր տարածաշրջանում և միջազգային մակարդակի լուծումների մշակմանը զուգահեռ կարողացել ենք հանձն առնել նաև մեր հանրությանը այս գործում առաջնորդելու և կրթելու գործը։ Այս գործընթացը վերջիվերջո հանգեցրել է նրան, որ 2019թ․ օնլայն բանկինգից օգտվող հաճախորդների թվի ռեկորդային՝ 47% աճ ունեցանք, և կարող ենք արձանագրել, որ մեր հաճախորդների մեծ մասը բանկի ծառայություններից օգտվում է առանց բանկ այցելելու՝ համակարգչով կամ սմարթֆոնով 24/7 ռեժիմով։
Համանման պատկեր է նաև կորպորատիվ բիզնեսում․ այստեղ էլ մեր առանձնացված մասնաճյուղային սպասարկումը,  բիզնեսի համար համահունչ օնլայն բանկինգը ու հաճախորդների պահանջներին հարմարեցված պրոդուկտային լուծումները թույլ են տվել ամրապնդել մեր դիրքը կորպորատիվ վարկավորման շուկայում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մեր բիզնես հաճախորդների մեծամասնությունը ՓՄՁ-ներն են, որոնք երկրի տնտեսության զարգացման շարժիչ ուժն են։ Սա էլ ոչ պակաս հպարտության առիթ է մեզ համար։
Այս ամենին զուգահեռ չենք պատրաստվում բավարարվել ներկայիս ձեռքբերումներով․ մեր նպատակները շատ ավելի հեռանկարային են, և առաջիկա տարիների ընթացքում կդառնանք դրանց իրագործման ականատեսը։ 

Հարց- Նման հայտարարությունից հետո հարց է առաջանում, թե ինչ պետք է սպասել Ինեկոբանկից տեսանելի ապագայում։
Պատասխան-Մոտ ապագայում նախանշել ենք հետաքրքիր միջոցառումներ, որոնցից մի մասն արդեն մեկնարկած է։ 2020-ը սպորտային մեծ իրադարձություններով հագեցած տարի է լինելու, և Հայաստանի ամենաերիտասարդ հաճախորդների սեգմենտ ունեցող բանկը չէր կարող անմասն մնալ այս ամենից։ Արդեն հայտարարել ենք ԵՎՐՈ2020 առաջնության  ցուցադրման հովանավորության և դրա շրջանակներում նախատեսված անկանխիկ վճարումների խրախուսման ակցիայի մասին։ Ընդ որում խոսքը վերաբերում է թե՛ քարտերով, թե՛ Ինեկոփեյով իրականացված գործարքներին։
Ավելի երկարաժամկետ նախագծերն առնչվում են մեր ենթակառուցվածքներին։ Այս ուղղությամբ մեծածավալ ներդրումներ ենք արել թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ սպասարկման ոլորտներում, որոնք թույլ են տալու ապահովել բիզնեսի հետագա աճը։ Ենթակառուցվածքային այս նախագծերն իրագործելուց հետո, սպասվում են շատ ավելի լավ և հետաքրքիր նորություններ։ Եթե մի քանի բառով՝  դրանք կառնչվեն անձնական ֆինանսների կառավարմանը, նոր օնլայն պրոդուկտների ներդրմանը, անհպում վճարումների զարգացմանը, հաճախորդի փորձի բարելավմանն ու անհատականացմանը թե՛ թվային հարթակներում և թե՛ նոր բրենդբուքով թարմացվող մասնաճյուղերում։ 

Հարց- Ենթադրում եմ այդ ճանապարհն անցնելը հեշտ չէ։ Որո՞նք են այս պահին հայաստանյան բանկային համակարգի առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերները և ինչպե՞ս եք պատրաստվում դիմագրավել դրանց։
Պատասխան-Մեր ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը լոկալ շուկայի մեծությունն է, որը հաճախ թույլ չի տալիս բիզնեսին կատարված ներդրումների համար մասշտաբի էֆֆեկտի հասնել։ Կարծում եմ 17 բանկի առկայությունը մեր փոքր և հագեցած շուկայի համար իրոք շատ է, և որպես տրամաբանական զարգացում պետք է ակնկալել  բանկային համակարգում որոշակի կոնսոլիդացիոն գործընթացներ։
Հաջորդը Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացումն է։ Այս առումով հատկապես կարևոր են դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները և թափանցիկ օրենսդրական դաշտը․ ներդրումային միջավայրը կարող է զարգանալ միայն այն երկրներում, որտեղ գործում է արդյունավետ դատական համակարգ։ Ուրախ եմ, որ այս առումով որոշակի քայլեր արդեն արվում են։ Ներդրումային միջավայրի զարգացման տեսանկյունից ոչ պակաս կարևոր եմ համարում նաև օրենսդրական դաշտի կայունությունը։ Վերջերս, օրինակ, բավականին շատացել են ֆինանսաբանկային համակարգի բարելավումներին միտված տարաբնույթ օրենսդրական նախաձեռնությունները։ Օրենսդրական ոլորտի անընդհատ զարգացումն իհարկե ողջունելի է, սակայն կարծում եմ՝ փոփոխությունները պետք է լինեն շատ ավելի խորքային՝ հիմնված բիզնեսի և ոլորտի լավագույն մասնագետների հետ բովանդակալից քննարկումների վրա, հակառակ դեպքում դրանք չեն կարող դրական ազդեցություն ունենալ։
Կարևոր է նաև անկանխիկ վճարումների զարգացումը։ Այս առումով որոշակի ակտիվություն, իհարկե, նկատվում է, բայց կարծում եմ՝ մեր քայլերը պետք է լինեն շատ ավելի համարձակ․ անկանխիկի խրախուսմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանում կաճի բիզնեսի թափանցիկությունը, ինչն էլ, որպես արդյունք, կբարձրացնի ներդրողների վստահությունը։
Այս մարտահրավերները հաղթահարելն իհարկե հեշտ չէ, և պահանջում է շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը։ Մենք բաց ենք նմանատիպ համագործակցության համար, և վստահ եմ, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության հենքի վրա կարողանալու ենք տեսանելի ապագայում իսկապես շոշափելի արդյունքներ գրացնել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}