Առողջություն 12:48 14/03/2020 Աշխարհում

Ինչու՞ Եվրոպան պատրաստ չէր համաճարակին

Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքային մոբիլության լաբորատորիայի գիտաշխատող Գևորգ Եղիկյանը մանրամասն հետազոտություն է արել՝ կորոնավիրուսի լրջագույն խնդրի հետ կապված։ Հանրայնացնելու համար վերլուծության համեմատաբար կարճ ու հանրամատչելի տարբերակը դրված է ֆեյսբուքյան իր էջում։

«Քանի որ Հայաստանն այժմ կանգնած է լրջագույն խնդրի առջև, կփորձեմ կարճ ներկայացնել իմ փորձն ու դիտարկումներն Իտալիայի ազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքային մոբիլության լաբորատորիայում կառավարության պատվերով իրականացրած մեր հետազոտության, կառավարության էքսպերտային խմբի հետ մեր աշխատանքի, կառավարության գործած սխալների և առողջապահական համակարգի կառուցվածքի ու համակարգային խնդիրների մասին։

Ուրեմն այսպես․

15.02.2020 - Իտալիայում հայտնի է վարակի հաստատված 3 դեպք։

16.02.2020 - Իտալիայի կառավարությունը մեզ ու ևս մի քանի հետազոտական խմբերի պատվիրում է համաճարակի տարածման մոդելավորման, հնարավոր ռիսկերի, տնտեսության վրա ազդեցության ու անհրաժեշտ կանխարգելիչ քայլերի մասին փորձագիտական եզրակացություն։

21.02.2020 - Լոմբարդիայում կորոնավիրուսից մահվան առաջին 2 դեպքից անմիջապես հետո կայացվում է հյուսիսային Իտալիայի 12 փոքր բնակավայր մեկուսացնելու մասին որոշում։

23.02.2020 - վարակի հաստատված դեպքերի քանակը՝ 157։

27.02.2020 - վարակի հաստատված դեպքերի քանակը հասնում է 655-ի։

28.02.2020 - Մեր եզրակացությունը պատրաստ է։ Տեղի է ունենում համաճարակի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի, Առողջապահության նախարարության և Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում։ Իտալիայում մարդկային, տրանսպորտային ու լոգիստիկ հոսքերի, դեմոգրաֆիկ կառուցվածքի, տնտեսության տարբեր ճյուղերում զբաղվածության ու առողջապահական համակարգի տարողունակության գնահատականի հիման վրա մեր առաջարկը՝ ամենաուշը մարտի 1-ին ՓԱԿԵԼ ԱՄԲՈՂՋ ԼՈՄԲԱՐԴԻԱՆ։

«Էստեղ կարևոր դետալ․ հատուկ հանձնաժողովը բաղկացած էր հիմնականում բժիշկներից և տնտեսագետներից ու ընդամենը մեկ համաճարակաբանից։ Համաճարակաբանը, սակայն, հանրային առողջության մենեջմենթի, Աֆրիկայում խոլերայի և Էբոլայի դեմ պայքարի փորձ ունեցող մասնագետ էր։ Հանձնաժողովի անդամներից ոչ մեկը համաճարակի տարածման դինամիկայի մասին բավարար գիտելիքներ չուներ և դատողություններ անելիս հիմնվում էր նախորդ համաճարակների ժամանակային շարքերի վրա։

Մեր առաջարկին հանձնաժողովի արձագանքը շատ կտրուկ էր՝ ՈՉ։ «Ամեն ինչ վերահսկելի է, նման գործողությունը միայն անհարկի տնտեսական վնաս կհասցնի»։ Հանձնաժողովի այդ պնդումը հիմնավորող, տնտեսագետների կողմից արված կանխատեսումները հավանականությունների տեսության կոպիտ սխալներ էին պարունակում։ Մենք փորձեցինք առարկել, ասելով՝ եթե չհետևեն մեր եզրակացությանը, ապա որոշ ժամանակ անց միևնույնն է՝ ստիպված գնալու են այդ քայլին, բայց արդեն անխուսափելի աղետի ճանապարհին՝ կատաստրոֆիկ մեծ, թե՛ մարդկային և թե՛ տնտեսական կորուստներով։ Հանձնաժողովն անդրդվելի էր։ Նրանք պարզապես անտեսեցին մեր ու ևս մի քանի այլ խմբերի եզրակացությունները»։

03.03.2020 - Վարակի 2502 հաստատված դեպք։ Տեղի է ունենում ևս մեկ հանդիպում նշված հանձնաժողովի հետ։ Ապարդյուն։

06.03.2020 - վարակի հաստատված դեպքերի քանակը գրեթե կրկնապատկվում է՝ 4636։

07.03.2020 - Երկար պայքարից, հանդիպումներից, օնլայն զանգերից, քննարկումներից հետո, միայն Զինված ուժերի հրամանատարության հետ կապի շնորհիվ է հնարավոր դառնում բառացիորեն հա-մո-զել Լոմբարդիան մեկուսացնելու և ամբողջ Իտալիայում կարանտինային ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունը։

08.03.2020 - Լոմբարդիան վերջապես մեկուսացվում է։ Մենք մեր հետազոտության արդյունքներով կիսվում ենք Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի մեր կոլեգաների հետ։ Նրանց համապատասխան մարմինները հրաժարվում են ընդունել, որ նրանք գտնվում են ճիշտ այնտեղ, որտեղ Իտալիան՝ մեկ շաբաթ առաջ։

09.03.2020 - Իտալիայի ամբողջ տարածքում մտցվում է կարանտինային ռեժիմ։ Ուշացած։ Լոմբարդիայի մի քանի քաղաքներից, որոնց մասին զգուշացրել էինք, առողջապահական համակարգի կոլապսի եզրին գտնվելու մասին լուրեր ենք ստանում։

12.03.2020 - Տեղի է ունենում նույն հանձնաժողովի հետ հերթական հանդիպումը, այս անգամ՝ ներգրավված մյուս հետազոտական խմբերի հետ միասին։ Հանձնաժողովի նախագահը ընդունում է սխալը և բոլոր հետազոտական խմբերից ներողություն է խնդրում։ Խնդրում է հետագա քայլերի մասին խորհրդատվություն տրամադրել։ Լոմբարդիայում վիճակն օրհասական է։ Առողջապահական համակարգը ևս մի քանի քաղաքում կոլապսի է ենթարկվում, ինչի պատճառով մահացության ցուցանիշը կտրուկ աճում է (այն, ինչի հնարավորությունը շատերը, ցավոք, չէին հասկանում)։

13.03.2020 - ընդհանուր 17660 գրանցված դեպք և 1266 մահ։

Իսկ հիմա երեք կարևոր դիտարկում գործող համակարգի խնդիրների մասին։

1․ Ոլորտի (կոնկրետ այս հարցով զբաղվող) մասնագետների մեծ մասի մոտ առկա են ռիսկերի կառավարման մասին «աշխարհից կտրված», ակադեմիկ, վերացական պատկերացումներ․ մուլտիպլիկատիվ պրոցեսների և այսպես կոչված «պոչային ռիսկի» (tail risk) խիստ թերագնահատում։ [Էստեղ մի քիչ տեխնիկական է, կարող եք անցնել հաջորդ կետին] Պատկերացրեք ինչ-որ ոլորտում (ֆինանսական, ավտոճանապարհային, և այլն) տարբեր չափի վնասների բաշխվածությունը։

Այն ասիմետրիկ է․ վնասների ճնշող մեխամասնությունը փոքր են, բայց երբեմն պատահում են աղետներ։ Քաղաքական գործիչները սովորաբար փորձում են այդ բաշխվածության միջինին մոտ գտնվող, այսինքն՝ տեսանելի վնասները նվազեցնել՝ կարծելով թե այդպես նվազեցնում են համակարգում եղած ընդհանուր ռիսկը։ Իրականում, սակայն, նվազեցնելով բաշխվածության միջին հատվածի հավանականությունը՝ անխուսափելիորեն աճում է «պոչի» հատվածի, ասյինքն՝ անտեսանելի աղետալի դեպքերի հավանականությունը։ Հետևաբար, ռիսկերի կառավարումը ենթադրում է «պոչի» հատվածի հավանականության նվազեցում, ինչը հնարավոր է միայն միջին հատվածի փոքր, տեսանելի ռիսկերը ՄԵԾԱՑՆԵԼՈՎ։ Այս երևույթը սերտորեն կապված է Risk compensation-ի հետ։

Ուշադիր ընթերցողը այստեղ պարադոքս կնկատի․ ինչու՞ պետք է ընտրողների ձայներից կախված քաղաքական գործիչը մեծացնի տեսանելի ռիսկերը, ինչ-որ քիչ հավանական, անտեսանելի ռիսկի հավանականությունը իբր թե փոքրացնելու համար


2․ Արևմտյան երկրների մեծ մասում հիվանդանոցների ֆինանսավորման համակարգային խնդիր կա։ Այն հասկանալու համար ուսումնասիրել եմ իտալական հիվանդանոցները ֆինանսավորող ներդրումային ֆոնդերը։ Բյուջետային հատկացումները հիվանդանոցներին հասնում են ժամանակային մեծ՝ 6-ից 9 ամիս ուշացումով։ Հիվանդանոցները ստիպված ընթացիկ միջոցներ հայթայթելու նպատակով դիմում են մասնավոր ներդրումային ֆոնդերին։ Սրանք բանկային ֆակտորինգի միջոցով ֆինանսներ են տրամադրում հիվանդանոցներին՝ դեբիտորական պարտքի գրավի դիմաց։ Որպես դեբիտոր հանդես է գալիս դաշնային բյուջեն։ Սակայն բանկային ֆակտորինգի համար այսպիսի վարկային գործունեությունը շատ ռիսկային է։ Որպեսզի պատկերացնեք ռիսկայինությունը, վերաֆինանսավորման գրեթե զրոյական տոկոսադրույքի պայմաններում հիվանդանոցները վարկը մարում են 10% տարեկան տոկոսադրույքով, իսկ ֆոնդի ներդրողները գրպանում են մաքուր 8%։ Արդյունքում առողջապահության ոլորտում միջոցների մշտական պակաս կա, ինչն անհնար է դարձնում որևէ տեսակի «պահեստային» տարողունակությունը։ Ինչը և մեզ տանում է վերջին, երրորդ կետ։


3․ SARS-CoV-2 կորոնավիրուսի այս համաճարակն, ըստ էության, ցույց է տալիս ժամանակակից առողջապահության՝ որպես կառավարման ու դեղագործական իննովացիաների մեջ ներդրում անող մենեջերներից կազմված հատուկ «բժշկական համայնքի» մոդելի վերանայման անհրաժեշտությունը։ Տոկիոյից Լոնդոն, Պետերբուրգից Քեյփթաուն, ամենուր նեոլիբերալ դոգմային համահունչ՝ մահճակալները, ստացիոնար բուժումները և նույնիսկ բժիշկներին կրճատում են։ Դա թույլ են տալիս անել բժշկագիտական, դեղագործական և մենեջմենթային «իննովացիաները», նոր տեխնոլոգիաները։ Նախկինում անմիջականորեն բուժման վրա ծախսվող միջոցները ուղղվում են «իննովատորների»՝ դեղագործական և բժշկական սարքավորումներ արտադրողների գրպանը։

Առողջապահական իննովացիաների շուկան ըստ էության վերածվել է ֆյուչերսային համաձայանգրերի սզբունքով աշխատող համակարգի (դեղերի գների բարձր լինելու պատճառներից մեկը), որի ներքին տրամաբանությունն է՝ դեղերն ու սարքավորումները շուկա հասցնել որքան հնարավոր է ուշ և թանկ՝ դրանց մշակման գիտատեխնիկական պրոցեսը հնարավորինս պարփակ դարձնելու և ինվեստորներին ներդրումային բարձր եկամուտներ ապահովելու նպատակով։ Այս համակարգում հիվանդանոցների կազմակերպումն, ըստ էության, շուկայական դինամիկ առաջարկ-պահանջարկ մոդելի մեջ է և հիշեցնում է պայմանական «Մերսեդես Բենց» մեքենաների արտադրական սկզբունքերը․ արտադրական ծախսերի օպտիմալացում, ստրատեգիկ պահեստավորման բացակայություն, ամեն ինչ «ճիշտ ժամանակին» սզբունքով՝ պահանջարկի/հիվանդության ցուցանիշների կանխատեսումների համաձայն։ Բայց քանի որ հիվանդանոցներն, այնուամենայնիվ, «Մերսեդես» չեն, բոլոր մայրցամաքներից հաճախ լսում և ինքներս ենք առճակատվում երկար հերթագրումների, մասնագետի մոտ արագ գնալու անհնարինության ու ֆորմալ մոտեցումների մասին։

Այս ամենը մեզ բոլորիս դարձնում է SARS-CoV-2-ի պես «սև կարապների» համար չափազանց խոցելի։ Առողջապահական համակարգը պետք է ունենա «ստրատեգիկ պահեստ», հավելյալ կարողություն։ Ասենք՝ պայմանական մեկ երրորդի չափով ավել բժիշկներ (ինչպես բանկիրները, չինովնիկներն ու փիառի մասնագետները) և նույն չափով ավել մշտապես դատարկ մահճակալներ ու «պարապ» բժշկական սարքավորում։ Այս խնդրի լուծումը, սակայն, ներկա քաղաքական-հասարակական պարադիգմայում հնարավոր չէ, քանի որ հակասում է նրա ներքին տրամաբանությանը [Սա ձախական դիրքից քննադատություն կարող եք համարել]։ Անիմացիայում տեսնում եք առողջապահական համակարգի վրա բեռը՝ կախված նրանից, թե երբ են կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում։

Հայաստանում որոշում կայացնող օղակները նշված խնդիրներին համակարգային լուծումներ տալ չեն կարող, սակայն հուսով եմ՝ արտակարգ իրավիճակում արագ որոշումներ կայացնելիս նույն սխալները չեն կրկնի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}