Տնտեսություն 12:14 23/03/2020 Հայաստան

Գյուղացին նաև կարճաժամկետ օժանդակության կարիք ունի

Գյուղատնտեսությունը Հայաստանի համախառը ներքին արդյունքի կառուցվածքում վերջին տարիներին գրանցում է կայուն անկման տեմպեր՝ 2014 թվականի 18.1 տոկոսից 2019 թվականին հասնելով մինչև 11,6 տոկոս:

Անկումն ամեն տարի կազմում է 1-2 տոկոս ու սա այն դեպքում, երբ ողջ աշխարհում այն համարվում է տնտեսության զարգացող ճյուղ: Գյուղատնտեսական ապրանքների պահանջարկն ավելանում է մոլորակի բնակչության արագ տեմպերով աճին զուգահեռ: Հատկապես մեծ է օրգանական գյուղատնտեսական ապրանքների պահանջարկը:

Այս իրողությունները պետք է իրենց օրինաչափ արտացոլումն գտնեն մեր պետության ոլորտային քաղաքականության մեջ:

Գյուղատնտեսության ոլորտի լիազոր մարմինը նախկինում հայտարարություններով և միջոցառումներով աջակցում էր գյուղացուն: Կառույցն առավել ակտիվ էր գարնանային աշխատանքների մեկնարկի և բերքահավաքի ժամանակահատվածում: Սակայն էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում ներառելուց հետո նման միջոցառումները կտրուկ նվազել են:

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնակին գերատեսչության պատասխանատուները նախկինում հանդես էին գալիս հայտարարություններով ու կոչերով՝ մեկնարկային աշխատանքների կազմակերպման և հնարավոր ցրտահարությունների ժամկետների և դրաց դեմ պայքարելու միջոցառումների մասին: Օրինակ, երբ փետրվարին գրանցվում էր նորմայից բարձր ջերմաստիճան՝ ոլորտի պատասխանատուները հայտարարություննով դիմում էին գյուղացիներին գյուղատնտեսական որոշ աշխատանքներ սովորականից ավելի վաղ կատարելու հորդորով:

Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ էր տրվում շուտ սկսել խաղողի այգիների այգեբացը: Հետևելով ջերմաստիճանի հետագա փոփոխություններին՝ հնարավոր ցրտահարության հետևանքներն մեղմելու համար հորդորում էին այգիների ծխահարության համար նախապատրաստել անհրաժեշտ միջոցներ: Այս տարի նույնպես փետրվարին գրանցվել էր նորմայից բարձր ջերմաստիճան, սակայն լիազոր մարմինը նման միջոցառումներ չիրականացրեց:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում կա երկու հրապարակում որոնք ինչ-որ չափով առնչվում էին գարնանային գյուղատնտեսական աշխատաքների հետ:

Նախարաության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության աշխատակիցները մարտի 10-ին եղել են Արմավիրի մարզում և ֆերմերների հետ դասընթացի ընթացքում անդրադարձել ծիրանենու, խնձորենու, դեղձենու և այլ պտղատու ծառատեսակների էտի և ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև սխալ էտի հետևանքով առաջացող խնդիրներին։ Որևէ կանխատեսում կամ հորդոր հնարավոր ցրտահարությունների դիմակայման վերաբերյալ չի արվել: Իսկ դրա անհրաժեշտությունը միշտ էլ կա: Նախորդ տարի ցրտահարության և տարերային այլ աղետների խնդրի լուծման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր արեց՝ առաջին անգամ փորձարկելով «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»:

Ծրագրով ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրով՝ ըստ 5 ռիսկային գոտիների։ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար ապահովագրվեց 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, 3 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, և Տավուշ), գար¬նա¬նային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր):
2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվեց նաև խնձորը, դեղձը, աշնանացան և գարնանացան գարին ու ցորենը:

Սակայն ծրագիրը պիլոտային է և ապահովագրվածների թիվը փոքր: Վարկառուների թիվը չավելացավ նույնիսկ այն դեպքում, երբ գերատեսչության համապատասխան ստորաբաժանումն այդ մասին պարբերաբար իրազեկման աշխատանքներ էր տանում մարզային այցելությունների ժամանակ: Կառավարությունը նաև նախատեսում է գյուղատնտեսական ապրանքների համար ավելացված արժեքի հարկը 16.6 տոկոսից նվազեցնել մինչև 7 տոկոս, իսկ մինչև 2024 թվականի դեկտեմբերը շահութահարկի վճարումից ազատել գյուղատնտեսական ապրանք արտադրողներին:

Այս քայլերն ավելի շուտ ուղղված են ստվերի կրճատմանը, իսկ ոլորտի զարգացման առումով երկարաժամկետ լուծումներ են: Այսօր գյուղացուն անհրաժեշտ են նաև կարճաժամկետ լուծումներ: Նախկինում պետությունը գյուղատնտեսական տարվա մեկնարկին գյուղոլորտի համար ներմուծում ու մատչելի գներով տրամադրում էր ցորենի ու գարու, ինչպես նաև այլ մշակաբույսերի սերմացուներ: Սուբսիդավորում էր գյուղացու դիզվառելիքը մատչելի գներով ապահովում էր նաև պարարտանյութ:

Ներկայում կառավարությունը հրաժարվել է այս միջոցներից՝ հայտարարելով, որ դրանցում եղել են կոռուպցիայի մեծ ռիսկեր և որ դրանից օգտվել են խոշոր հողատերերը: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետության այսօրվա գործիքակազմը լիովին բավարարում էր կոռուպցիոն ռիսկերն բացառելու և նույն օժանդակության ծրագրերը թափանցիկ իրականացնելու համար: Օրինակ, օժանդակություն ստացողների թվից կարելի էր հանել խոշոր խաղացողներին: Բայց պետությունը գնաց այլ ճանապարհով: Արդյունքում՝ այսօր արդեն արձանագրվել է պարարտանյութի գների աճ: Իսկ սերմացուն, որը պետք է ներկրեր մասնավորը, ինչպես պարզվեց խորհրդարանում վարչապետին ուղղած պատգամավորի հարցից և ոլորտի պատասխանատուի արձագանքից, դեռ Հայաստան չի ներկրվել:

Հասարակ գյուղացիներն այս հարցի շուրջ շատ սթափ են դատում: Վերջիններս համոզված են, որ եթե սերմացուի գները մասնավորին ձռնտու չլինի, չի նեկրի, իսկ ներկրելու դեպքում էլ հաստատ այն նախկինից ավելի թանկ է լինելու:

Այսպիսով գյուղոլորտում կատարվող երկարաժամկետ քայլերը դեռ իրենց երկար են սպասեցնել տալու, իսկ կարճաժամկետ օժանդակությունից հրաժարվելը առնվազը կբերի գյուղմթերքի գների աճի, և դժվար թե առաջիկա տարիներին կանգնեցնի ոլորտի անկումը: Կառավարությունը որպես կարճաժամկետ լուծում այստեղ նախատեսում է գյուղացուն անտոկոս վարկեր տալ: Այս քայլի արդյունավետությունը ցույց կտա ժամանակը՝ ընդորում էլի ոչ շուտ:

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}