13.04.2020. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել, մեկ մահ
Առողջություն
11:04 13/04/2020

13.04.2020. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել, մեկ մահ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1039-ի:

Ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածները 1013-ն էին։ Երեկվա համեմատ 26 նոր վարակակիր է գրանցվել։

Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 211-ի, մահացել է 14 քաղաքացի։ Երեկ ժամը 11։00-ի դրությամբ մահացել էր ընդհանուր 13 քաղաքացի։  


 

Placeholder
13.04.2020. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել, մեկ մահ