Քաղաքական 12:51 20/04/2020 Հայաստան

ՀՀ վարչապետի օգնական. Այժմ քննարկվում է որոշակի տնտեսվարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործությունները թույլատրելու հարցը

«Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքով կառավարությունը ծախսել է 12,5 միլիարդ դրամ, որը վերաբերել է ավելի քան 460 հազար քաղաքացիների»,- ասուլիսում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Նա նշեց, որ կոնկրետ աշխատանքը կորցրած անձանց, տուժած ոլորտներում վարձու ավելի քան 90 հազար աշխատակցի ցուցաբերվել է աջակցություն, անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքները, որտեղ ծնողները չունեն աշխատանք  (ավելի քան 70 հազար)  ցուցաբերվել է աջակցություն։

Ն.Սարգսյանն ասաց, որ այս ամսվա վերջում 13-րդ ծրագրով նպաստառու ընտանիքների տրամադրվելու է 1,2 միլիարդ դրամ գումարի չափով աջակցություն, վերաբերվելու է 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ։

Հարց-Այսօրվանից եվրոպական շատ երկրներ մեղում են կորոնովիրուսային համաճարակի դեմ  պայքարում ներդրված սահմանափակող միջոցները, ՀՀ-ում այդ հարցում ի՞նչ որոշում ունեք, արդյո՞ք  առաջիկայում թույլատրելու եք աշխատել որոշ սրճարաններ, վարսավիրանոցներ, տնտեսական, հագուստի, կոսմետիկայի խանութներ, իհարկե, պահպանելով  կանոնները։

Պատասխան-Վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները, և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց։ Կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկացնենք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հաղորդագրության միջոցով։ Տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է  որոշակի տնտեսվարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործությունները թույլատրելու հարցը։

Հարց- Կառավարության 14 ծրագիրը, որ վերաբերվում է ուսանողներին,  արդեն հասցրել է քննադատության արժանանալ։ Անհասականալի է այն, թե ինչու չի վերաբերում  միջոցառումը հեռակա սովորող ուսանողներին, հնարավոր է արդյոք այս միջոցառման մեջ  ընդգրկվեն նաև նրանք։

Պատասխան- 14-րդ միջացառումը դեռևս չի ընդունվել, կընդունվի այս շաբաթ, շարունավում են քննարկումները։ Ինչպես նկատել  եք, մեր բոլոր միջոցառումների մեջ  կառավարությունը ցանկանում է  դնել մոտիվացիոն մեխանիզմներ։ 8-րդ ծրագրով աջակցում ենք տնտեսավարողներին՝ հաշվի առնելով նրանց նախկին հայտարարագրած շրջանառությունը։ Որոշել ենք մոտիվացիոն մեխանիզմ դնել 14-րդ ծրագրում, խրախուսում ենք սրանով լավ սովորելը, այսինքն լավ սովորողները,  բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան։ Ծրագիր ունենք բոլոր ուսանողների համար՝ անկախ  նրանց առաջադիմության մակարդակից.  նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի  ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, նրանք, ովքեր ցածր առաջադիմության ունեն, 5 տոկոս տոկոսադրույքով տարեկան վարկ կստանան։

Հարց- Չնայած  Հայաստանում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրությանը, սակայն Երևանում մեկ շաբաթից ավելի է մեքենաների ու  մարդկանց  շատ մեծ տեղաշարժ կա, կառավարությանը, պարետատանը չե՞ն անհանգստացնում։ Այս օրերին արդեն նկատելի չեն ոստիկանները, որոնք ստուգում էին մարդկանց տնից  դուրս գալու նպատակը։

Պատասխան- Ոստիկանությունը շարունակում է  իր աշխատանքը կատարել ողջ Հայաստանի տարածքում։ Հնարավոր է որոշ ժամերի աշխուժություն  նկատվի, կարող է պայմանավորված լինել վերջին մի քանի որոշումներով, երբ թույլատրվեց բացօթյա շինարարությունը, մի քանի ոլորտներում  գործունեությունը, բայց  հնարավոր չէ համեմատել սովորական օրերի անցուդարձի հետ։

Հարց-Արդյո՞ք արտակարգ  դրության ռեժիմը  վարչապետին թույլատրում է հասցնել սնանկացման այս կամ այն բիզնեսմենին, ինչի մասին նա հայատարեց երեկ երեկոյան իր լայվի ժամանակ, ի՞նչ կարգով է դա արվելու  և ո՞ւմ հանդեպ։

Պատասխան-Նման հայտարարությունը վարչապետը չի արել, որ որևէ մեկին պատրաստվում ենք սնանկացնել։

Հարց-Կառավարությունը որոշում ընդունեց, որ մինչև  30 հազար գազ սպառողերը կսուբսիդավորվեն 30 տոկոսի չափով։  Ե՞րբ է  այն ուժի մեջ մտնելու, քանի որ կան սպառողներ, որոնք կատարել են մարտի  կոմունալ վաճարումները և չեն նկատել փոփոխություն։

Պատասխան- Շուրջ 486 հազար բաժանորդի փոխանցվել է իրենց գազի ու էլեկտրաէներգիայի վճարները, քաղաքացիները  հնարավոր է դրա մասին տեղեկացված չլինեն, ծանուցում չենք անում։ Դրա մասին կարող են իմանալ՝ տեսնելով իրենց հաշվիների քաղվածքները։ Նրանք, ովքեր արդեն վճարել էին սպառած հոսանքի ու գազի համար, աջակցության գումարը նստել է անձնական հաշվիների վրա որպես կանխավճար հաջորդ ամիսների վճարման համար։

Հարց-Քանի՞ հոգի է դիմել կառավարության 8-րդ և 9-րդ ծրագրերից օգտվելու համար։ Բազմաթիվ ահազանգեր ունենք, որ շահառուները լրացնում են տվյալները, սակայն գրվում է, որ նման տվյալներ չեն գտնվում, այսինքն  ռեգիստրի  տվյալները չեն փոխանցվել։ Տեղյա՞կ եք նման դեպքերի մասին և ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։

Պատասխան-8-րդ ծրագրից այս պահի դրությամբ 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցության 5 միլիարդ 456 միլիոն դրամի չափով։ Այսօր առավոտվանից արդեն մեր ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների  ցանկերը. անցած շաբաթ կառավարության նիստում հաստատեցինք ցամաքային մարդատար տրանսպորտի  ծառայությունը, նախադպրոցական կրթությունը,  սպորտի բնագավառում  գործունեությունը, զվարճությունների ու հանգստի  կազմակերպման գործունեությունը։ Նշված 5 ոլորտներում ևս 8000 տնտեսվարող սուբյեկտների ցանկն ավելացել են, այսօրվանից կարող են դիմել ու ստանալ աջակցություն։

9 ծրագրով աջակցություն է ցուցաբերվել 70  հազար ընտանքիներ, այս թիվը շարունավում է ավելանալ։

Հարց-Կան արդյոք սցենարներ, թե ինչ քայլեր են ձեռնավելու մայիսի 15-ից հետո, երբ ավարտվի արտակարգ դրության ռեժիմը։
Պատասխան-Դեռևս որոշում չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}