Այսօրվանից կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։
«Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։
Ուզում եմ հատուկ շեշտել, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- Հունիսի մեկի դրությամբ մենք մահացության շատ ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին. Վարչապետ
- Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, բայց մյուս կողմից կա հանրային շահ.Փաշինյան
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ