Քաղաքական 18:49 16/06/2020 Հայաստան

Նաիրա Զոհրաբյան. Հիմա պետք է գնա քաղաքական առողջ ուժերի կոնսոլիդացիա

«Նույն դատախազը, որը ժամանակին ուզում էր Նիկոլ Փաշինյանին զրկել  պատգամավորական անձեռնմխելիությունից՝ կատարելով նախորդ իշխանության պատվերը, հիմա էլ կատարում է այս իշխանության պատվերը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից»,- ԱԱԾ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա գնահատմամբ, տեղի ունեցածը միանշանակ քաղաքական է, իրավական գործընթաց  այստեղ ընդհանրապես չկա. «Առաջին պահից այս ամենը եղել է քաղաքական հետապնդում, քաղաքական վենդետա, քաղաքական հաշվեհարդար»։

Այնուհետև նա իր խոսքը կտրեց՝ դիմելով ոստիկաններից մեկին. «Հարգարաժ ոստիկան, մոտ եկեք, մոտից նկարեք, կարող է ձայնս վատ լսվի, հետո պետք է  ձեր մանուկ ԱԱԾ-ին  զեկուցեք, պրեմիայից ձեզ չզրկեն»։

Շարունակելով իր խոսքը՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Սա շատ վատ տեղ է տանելու երկիրը,  որովհետև Հայաստանը բռնապետության ռեսուրս չունի, 21-րդ դարում ենք ապրում, որևէ մի իշխանություն չի կարող Հայաստանը բլոկադայի ենթարկել ու հավերժ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, արգելել մարդկանց  ազատ ցույց անել։ Կարծում եմ՝ կարճ ժամանակից ավարտվելու է»։

Նա նշեց, որ իր հորդորն էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին չդնել իր մասնագիտական և բարոյական վերջակետը խորհրդարանում, ինչը, ցավոք, այսօր արեց։

Ն. Զոհրաբյանն ասաց, որ գլխավոր դատախազը որևէ  փաստ չներկայացրեց, որ Գագիկ Ծառուկյանը գումար է տվել որևէ մեկին, իսկ թղթի վրա գրելը փաստ չէ, փաստաթուղթ չէ։

«Ծիծաղելի է, շատ ցավում եմ, երբ որ երկիրը գնում է ռեպրեսիաների ճանապարհով,  այդ ամեն ինչը կարճ  ավարտ է ունենալու։ Ցավում եմ, որ  հեղափոխությունը շատ տխուր վախճան է ունենում։ Անկեղծորեն դա չէի  ցանկանա։ Մենք բոլորս մեծ ոգևորությամբ միացանք այդ ամենին, ողջունեցինք բարեփոխումները, ցավոք սրտի, այսօր միայն տեսնում են ռեպրեսիա, սուտ, համատարած ձախողում բոլոր ոլորտներում»։

Հարցին՝  փոշմանե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանի օգտին եք քվեարկել, ԲՀԿ-ական գործիչն ասաց. «Անկեղծ ասած, չեմ էլ ցանկանում դրան անդրադառնալ, ինչ եղել, եղել է, ունենք այսպիսի իրավիճակ։  Արդեն մի քանի քաղաքական  ուժեր համատեղ հայտարարություն են տարածել ստեղծված անընդունելի իրավիճակի հետ կապված, հիմա պետք է գնա քաղաքական առողջ ուժերի  կոնսոլիդացիա, մենք մեր երկրում վերջապես պետք է ունենանք օրենքի իշխանություն»։

Ինչ վերաբերում է ԱԱԾ այսօրվա հաղորդագրությանը, որտեղ նաև իր անունն էր նշված, նա ասաց, որ ծիծաղելի է այդ ամենը, ենթադրում է, որ կոնտեքստից դուրս է ներկայացվել։

«Քրեական գործ հարուցելու դիմումն արդեն փոխանցել եմ գլխավոր դատախազին։ Ես չգիտեմ՝ ինչ կոնտեքստում է ասվել, կարող է ասել եմ՝ այս ժողովուրդն  ընտրակաշառք էր փաստորեն ակնկալում մեզանից,  ժողովուրդ ջան չենք տվել, դրա համար քիչ ձայն եք տվել»։  Նայելով այդ տեքստը, ենթադրում եմ այդ կոնտեքստն է եղել։

Այնքան ծիծաղելի է, ժողովուրդ, որ չգիտես, կարդում ես, ասում ես լավ՝ մինչև ուր   կարող է մասնագիտական ու  մարդկային դիլետանտիզմն ու բարոյականությունը հասնել։
Կամ՝ ժողովրդին ասել եմ աղանդավորականներ...  հիմա թվարկե՞մ  մեր հարգարժան  վարչապետի լեքսիկոնը,  թե ինչ է ասել ժողովորի տարբեր սեգմենտներին»։

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանին երբ հարցրեցին, եթե կալանավորվեք, ի՞նչ է լինելու, ասաց՝ կազկոմիտեն դրսում է, աշխատում է, ովքե՞ր են կազկոմիտեն, Ն. Զոհրաբյանն ասաց, որ կազմկոմիտեում կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նա նշեց, որ իրենցից յուրաքանչյուրն իրենց անելիքը գիտի։

«Այս պահին չեմ ուզում  հրապարակել մեր կուսակցական և այլ կուսակցությունների հետ քննարկումների բովանդակությունը։ Հանգիստ եղեք, շարժումը շարունակվելու է, ում էլ մեզանից ձերբակալեն, պատրաստ ենք։ Ինձ արդեն դիմել են եվրոպական շատ լուրջ փաստաբաններ, իրավապաշտպաներ, առաջարկել են առանց որևէ վճարի ստանձնել իմ պաշտպանությունը, եթե որևէ մեկը կփորձի իմ նկատմամբ   նման ֆուտուրիստական իրավական իդեաներ ունենալ, բայց ոչնչից չեմ վախենում»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, հնարավոր համարո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանը նորից հայտարարի, որ հեռանում է քաղաքականությունից, Ն Զոհրաբյանը պատասխանեց, որ հնարավոր չէ, մնալու է քաղաքականության մեջ, այս փորձությունները քաղաքական գործիչների համար է. «Հարցնեք՝ ինչո՞ւ այս անգամ հնարավոր չեք համարում, կասեմ՝ հարցի պատասխանը գիտեմ, բայց այս պահին հարցի պատասխանը չեմ կարող եմ ասել»։

Նրա խոսքով, այս ամենի վերջը լինելու է մեր երկրում իրավունքի իշխանություն հաստատելը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}