Պակիստանը խախտել է Քաշմիրում հրադադար հաստատելու մասին Հնդկաստանի հետ կնքած համաձայնագիրը
Երեքշաբթի Պակիստանի զորքերը խախտել են Քաշմիրում հրադադար հաստատելու համաձայնագիրը և կրակ բացել Նաուգանի շրջանի վերահսկման գծում գտնվող Հնդկաստանի բանակի դիրքերի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է PTI-ն:
«Երեքշաբթի առավոտյան հնդկական բանակի առաջապահ դիրքերը ենթարկվել են գնդակոծության Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի գոտուց: Կրակ է բացվել ականանետերից և հրաձգային զենքերից»,- հայտնում են Հնդկաստանի զինված ուժերի հյուսիսային հրամանատարության ներկայացուցիչները:
Հնդկական կողմը պատասխան կրակ է բացել: Երկու կողմերի կորուստների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Այս տարի Պակիստանի զորքերը Քաշմիրում հրադադարը խախտել են ավելի քան 1400 անգամ: 2019 թվականին նման միջադեպերի թիվը հասել էր 3 168-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց