ՄԱԿ-ը հետկորոնավիրուսային աշխարհի երկու պատկեր է ներկայացրել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է երկու սցենար, որոնք սպասում են աշխարհին կորոնավիրուսային պանդեմիկայից հետո, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Առաջին՝ լավատեսական սցենարը ենթադրում է, որ երկրները կհաղթահարեն ստեղծված իրավիճակը: Հյուսիսային նահանգները կմշակեն վերականգնման հաջող պլան, իսկ զարգացող երկրները օգնություն կստանան: Գուտերեշը հույս է հայտնել, որ կորոնավիրուսային պատվաստանյութը կհայտնվի ինը ամսվա ընթացքում, և այն հասանելի կլինի բոլորին:
Նրա կարծիքով, եթե իրադարձությունները զարգանան այս ուղղությամբ և տնտեսությունը վերականգնվի, ապա աշխարհը երկու-երեք տարի հետո կսկսի վերադառնալ բնականոն կյանքին։
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել է նաև հոռետեսական սցենարի մասին: Նրա կարծիքով՝ վիրուսի նոր բռնկումներ կլինեն, և զարգացող երկրներում իրավիճակը կվատթարանա, եթե համակարգված պայքար չլինի։ Հնարավոր է նաև, որ պատվաստանյութի ստեղծման աշխատանքները հետաձգվեն, կամ կատաղի մրցակցություն սկսվի դրա համար։
«Եթե այս սցենարը իրականանա, մենք կտեսնենք, թե ինչպես են աճում պոպուլիզմն ու այլատյացությունը»,- ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի պաշտոնական հաստատված դեպք չկա
- Կորոնավիրուս․աշխարհում կա գրեթե 12 միլիոն վարակված