Օտար լեզուներից 162 դիմորդ անբավարար է ստացել
Հուլիսի 2-ին հանձնված օտար լեզուների քննության գնահատականները հայտնի են: Դրանք փակցվել են քննական կենտրոններում, ուղարկվել դիմորդների էլեկտրոնային հասցեներին, նաև հրապարակվել dimord.am-ում, որպեսզի դիմորդն ինքն իր գաղտնաբառով մտնի ու տեսնի՝ միայն իր գնահատականը: Այս մասին հայտնում է գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Նա ներկայացրել է նաև ըստ լեզուների ամփոփ արդյունքները՝ առայժմ նախնական (նկատի ունենալով, որ բողոքարկման արդյունքում բացառված չէ որոշ գնահատականների վերանայումը):
Այսպես.
«Անգլերեն» առարկա
Քննության մասնակիցների թիվը՝ 1773 (1812 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.65
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը)
«Ռուսաց լեզու»
Քննության մասնակիցների թիվը՝ 169 (171 հայտագրված)
Միջին միավորը՝ 12.27
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 25 (մասնակիցների 14.8%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 17 (մասնակիցների 10.1%-ը)
«Գերմաներեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 57 (57 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.26
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 3 (մասնակիցների 5.3%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 33.3%-ը)
«Ֆրանսերեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 51 (54 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.57
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 1 (մասնակիցների 1.9%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 18 (մասնակիցների 34.6%-ը)
«Իսպաներեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 5 (5 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.15
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 20%-ը)
«Իտալերեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 3 (3 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.5
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 33.3%-ը)
Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից, կավարտվեն հուլիսի 8-ին։ Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:
Հարակից հրապարակումներ`
- «Մաթեմատիկա» առարկայից քննություն է հանձնում ավելի քան 5000 դիմորդ
- Երեք առարկայից քննություն է հանձնում 2233 դիմորդ
- Ջավախքցի դիմորդը Հայաստանից վերադառնալուց հետո պետք է ինքնամեկուսանա
- Միասնական քննությունների օրերը
- Հայաստանի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան