Հայաստանում կրկնակի ավելացել է կիբերհանցագործությունների թիվը
«2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան 2019 թվականին»,-հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը:
Բանախոսի խոսքով, 2019 թվականին հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել 118 հանցագործության վերաբերյալ գործեր, որոնցից 64-ը վերաբերել են համակարգչային տեխնոլոգիաներով կատարված հանացակգործություններին:
Միայն Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ ընդունվել է 94 գործ:
Սասուն Գրիգորյանը նշեց, որ մինչև 2019 թվականը կիբերհանցագործությունները տատանվել են տարեկան 100-ի սահմաններում: Նման հանցագործությունների աճն է պատճառը, որ 2019 թվականին ՀՔԿ-ում ստեղծվեց հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը:
Կիբերհանցագործությունների թվի աճը քննիչը բացատրեց քաղաքացիների կողմից իրավապահներին ավելի հաճախ դիմելու փաստով: Նկատելով որ աշխարհում կիբերհանցագործությունների դեպքերի բացահայտումը տատանվում է 1 տոկոսի սահմաններում՝ Սասուն Գրիգորյանը բացատրեց, որ այն պայմանավորված է տուժողների կողից իրավապահներին չդիմելու հանգամանքով: Շեշտելով, որ Հայաստանի շատ քաղաքացիներ նույնպես տուժում են կիբերհանցագործություններից, բայց չեն բարձրաձայնում դրանց մասին՝ քննիչը հորդորեց նման դեպքերում դիմել իրավապահներին և չփորձել ինքնուրույն լուծել խնդիրը, քանի որ դրանց բացահայտման մեխանիզմներն այլ է են:
Բանախոսը նշեց, որ հանրապետությունում շատ են տարածված դեպքերը, երբ քաղաքացիներին մոլորության մեջ գցելով նրանցից ստանում են անձնագրային և բանկային քարտերի տվյալները կամ խոստացված ծառայությունների դիմաց էլոկտրոնային եղանակով ստացված գումարը հափշտակում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան