Տնտեսություն 10:23 22/07/2020 Հայաստան

Արա Գալոյան. Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյան իր հերթական հոդվածում անդրադարձել է օրեր առաջ ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկին, վերլուծել տեղի ունեցած փոփոխությունները։

Նա գրում է.

«Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն բոլոր տարիներին տնտեսությամբ հետաքրքրվողների ու ուսումնասիրողների համար միշտ էլ առանձնահատուկ ու կարևոր փաստաթուղթ է: Նաև այն պատճառով, որ բյուջեն (ավելի ճիշտ՝ բյուջեի մասին ՀՀ օրենքը) ինչ-որ իմաստով «դժբախտ» փաստաթուղթ է: Վերջին տասնամյակների համարյա բոլոր կառավարությունների ու ԱԺ համարյա բոլոր գումարումների համար:

Որպես փաստարկ կարելի է հիշեցնել 2019թ․ բյուջեի կատարողականի քննարկումը:
Կատարողականը կառավարությունը ներկայացնում է տարվա ավարտից չորս ամիս հետո: Իսկ բոլոր գումարումների համար մայիսին անցած տարվա կատարողականի քննարկումը նույնքան հետաքրքիր է, որքան անցած ձմեռվա ձյունը: Ասենք, որ բյուջեի մասին օրենքի նկատմամբ նման անառարկայական վերաբերմունքի պատճառը նաև կառավարության վերաբերմունքի արդյունք է: Երբ (սովորաբար դա տեղի է ունենում երկրորդ եռամսյակի ընթացքում) կառավարությունը «նկատում է», որ բյուջեի կատարումը ձախողում է՝ հընթացս փոխում է այն:

Հիմա արդեն կա 2020թ․ առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը: Հասկանալի է, որ թվերը մխիթարական չեն: Հին պլանի համեմատ մուտքերը թերակատարվել են 11.6 տոկոսով: Մամուլում արդեն հրապարակվել է, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մուտքերը պակաս են մոտ 32 տոկոսով: Ու այսպես շարունակ:

Իսկ 1000 խոշոր հարկատուների ցանկը հնարավորություն է տալիս տեսնել տնտեսության մեջ ընթացող պրոցեսները, որոնք կարող են մասնագիտական վերլուծությունների առիթ դառնալ: Օրինակ այն, որ անցած տարվա առաջին կիսամյակի ցանկում ամենաշատ հարկեր մուծած բանկը 11-րդ տեղում էր: Այս տարի՝ 19-րդ: Բանկը նույնն է՝ «Ամերիան», բայց անցած տարվա 5.137 մլրդ դրամի փոխարեն այս տարի մուծել է 3.3 մլրդ դրամ: Ասել է թե՝ բանկերի եկամուտները երկրում պակասում են:

Կամ, ասենք, կարելի է դիտարկել էներգետիկայի ոլորտի գիգանտների հարկերը: Մեր ատոմակայանի ֆինանսավորման հետ այս տարի որոշակի խնդիրներ եղան: Մասնագետների համար այդ խնդիրները ավելի առարկայական քննարկման թեմա կդառնան, եթե նկատեն, որ ՀԱԷԿ-ն անցած տարվա առաջին կիսամյակում 6-րդ հարկատուն էր մոտ 7.8 մլրդ դրամ մուծումով: Իսկ այս տարի 12-րդն է՝ մոտ 4.6 մլրդ դրամ:

Հայաստանի էլեկտրացանցերն էլ են պակաս հարկեր մուծել՝ անցած տարվա մոտ 7.8 մլրդ-ի փոխարեն մոտ 6.9 մլրդ:

Շատերն են հիշում «Յուքոմ» ընկերության հետ կապված պատմությունները: Արդյունքում անցած տարվա մոտ 4.8 մլրդ մուծած 14-րդ հարկատուն այս տարի 3.9 մլրդ է մուծել:

Այս ցանկից նկատելի է, որ ամեն ինչ համավարակով բացատրել «չի ստացվի»: Օրինակ այն, որ անցած տարվա խոշոր հարկատուների մեջ ավտոներկրող ընկերություններ կային: Շատ փորձագետներ էին փորձում կառավարությանը զգուշացնել, որ դրանց աճ-մուծումները «թունավոր» են: Բայց մեր իշխանությունների համար կարևորը տվյալ պահին հրապարակելու «արժանի» թիվ ունենալն է: 2019-ի առաջին կիսամյակի 20-րդ հարկատուն «Ավտոներկրող-10» անունով կազմակերպությունն էր (մոտ 3.5 մլրդ դրամ մուծումով): Այս տարի նման անունով խոշոր հարկատու փնտրելն անիմաստ զբաղմունք է:

Խոշոր հարկատուների ցանկում առաջին աչքի զարնող փաստն այն է, որ խոշոր հարկատուների առաջին եռյակում նույն ընկերություններն են՝ «Գրանդ տոբակոն», «Գազպրոմ Արմենիան», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», պարզապես իրենց տեղերն են փոխել: Առաջին եռյակը 7 մլրդ-ից պակաս հարկեր է մուծել:

Ցանկը հարկավ դեռ երկար կհամեմատվի-վերլուծվի: Վերջում մեկ փաստ ևս: Խոշոր հարկատուների մեջ ամենակայուն ցուցանիշն ունեն մեր խոշոր բուհերը: Նրանց մուծումները համարյա չեն պակասել: Օրինակ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» մոտ 1.2 մլրդ դրամ հարկեր է մուծել (2019-ի 1.377 մլդ-ի դիմաց): Կամ՝ Երևանի պետական համալսարանը՝ 1.146 մլրդ դրամ (2019-ի 1.356-ի դիմաց)»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}