Մշակույթ 15:03 24/07/2020 Հայաստան

ԿԳՄՍ-ի մշակած Հայոց պատմության չափորոշիչներում «Հայրենասիրություն» տերմինը բացակայում է

«Եթե Հայոց պատմությունը երեխայի մեջ հայրենասիրությունը չի զարգացնելու, ապա ի՞նչ է զարգացնելու»,-ասուլիսում հայտարարեց  ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրած դպրոցներում «Հայոց պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին ամբիոնի 22 դասախոսների դիտարկումները:

Վերջինս հայտնեց, որ ինքը համակարգչային Word ծրագրով չափորոշիչներում փնտրել է «Համակեցություն» տերմինը (նաև՝ ոչ բարյացկամ մեր հարևանների հետ) և արձանագրել, որ այն կրկնվում է 31 անգամ, «Գլոբալիզացիա» հասկացությունը կրկնվում է 14 անգամ, իսկ «Հայրենասիրություն» տերմինը՝ 0-անգամ
:
Արտակ Մովսիսյանը  հայտնեց, որ հեռակապի միջոցով իրականացրել են ամբիոնի 22 դասախոսի մասնակցությամբ նիստ, որի ժամանակ 100 տոկոս դժգոհություն է արտահայտվել չափորոշիչների մասով և առկա բացերը ներկայացվել է նրանց կողմից կազմած 5 էջանոց փաստաթղթում:
Բանախոսը նկատեց, որ փաստաթղթում ներկայացված են բովանդային հարցերը և  անդրադարձ չկա տեխնիկական և ուղղագրական սխալներին, որոնք բազմաթիվ են, ինչը վայել չէ նախարարությանը:

Նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարությունը վերցրել է Սինգապուրի և ամերիկյան դասագրքերի մոդելը և այն լցրել հայոց պատմությամբ և եթե ՏՏ ոլորտում դա կարելի է անել, ապա պատմության դասագրքերում՝ ոչ:

Նկատելով, որ նախարարությունն անհասկանալիորեն վերցրել մի կողմ է դրել նախորդ դասագրքերը՝ գիտնականը սխալ համարեց, որ յուրաքանչյուր եկող իշխանություն մի կողմ դնի նախորդի ստեղծած դասագրքերը: Ըստ նրա, երբ 2009 թվականին նոր դասգրքեր էին ստեղծվում, այն ժամանակ նախորդ փորձը հաշվի էին առել և նկատեց, որ այդ դասագրքերով են կրթվել 2016 թվականի ապրիլյան հերոսական սերունդը:

Պրոֆեսորը տեղեկացրեց, որ «Հայոց պատմություն» առարկան նոր ծրագրով սկսվում է ոչ թե 6-րդ դասարանից, այլ 7-ից:

Արտակ Մովսիսյանը   նկատեց, որ առաջին դասագիրքը ներծությունից հետո սկսվում է միանգամից  մթա, 9-րդ դարի Ուրարտական թագավորության պատմությունից և ոչ մի տեղեկություն չա  հայ ժողովրդի ծագման, վաղ պետականության կազմավորումների,  վաղնջական հայաստանի, նախնադարի մասին, երբ որ մեր քաղաքակրթության ակունքներն այնտեղից են գալիս։

«Միայն գրավոր ավանդված ունենք 5000 տարվա պատմություն, չհաշված հնագիտական պեղումները: 5000 տարուց 2500 տարին վերցնել դնել մի կողմը՝ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- հայտարարեց ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը:

Բանախոսը նկատեց, որ, ըստ ԿԳՄՍ նախարարության այդ թեման տեղափոխել են 6-րդ դասարանի «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» առարկայի մեջ,  և ընթերցեց դասաժամերի վերնագրերը, որոնք չափազանց բարդ են 11-12 տարեկան դպրոցականի համար, բացի այդ շատ խրթին են ներկայացված:

Մովսիսյանի խոսքով, ավելի վատ է ավագ դպրոցի դասագրքերի վիճակը՝10-րդ դասարանի դասգիքը ավարտվում  է հայ ժողովրդի պատմության  14-րդ դարի նկարագրությամբ, 11-րդ դասարանի դասագիրքը սկսվում է 5-րդ դարից և վերջանում մերօրյա անկախ Հայաստանի պատմությամբ, իսկ 12-րդ դասարնի դասագիրքը սկսվում է խորհրդային տարիների 60-ականների այլախոհության պատմությամբ:

ԳԱԱ պատմության ազգային ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ հավելեց, որ երեխայի մոտ պատմական մտածողությունը պետք է կառուցվի ժամանակագրության վրա, աշակերտը  պետք է մի դարաշրջանը պատկերացնի, որպեսզի անցում կատարի մյուսին, իսկ նոր դասագրքերով այդ շղթան կտրված է:

Ակադեմիկոսը շեշտեց, որ պատմության դասագրքերից ջնջված է մ.թ.ա. 9-րդ դարից առաջ եղած հայ ժողովրդի ապտմությունը, որը, չնայած արգելքին,  նույնիսկ խորհրդային տարիներին էր դասավանդվում: Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանը գնում է Վրաստանի ճանապարհով, որը նույնպես վերցրել էր դասագրքերի աևմտյան մոդելը:

Արտակ Մովսիսյանը    նկատեց, որ 5-րդ դասարանի «Ես և իմ հայրենիքը» դասագրքում ներկայացված է հայ ժողովրդի ծագումնաբանությունը, որից չի  երևում ծագման պատմությունը,  6-րդ դասարանի դասագրքում էլ  վաղ պետականության դարաշրջանը նույն թեման երկու տարբեր անուններով կրկնվում է:

Վերջինս հայտարարեց, որ ճիշտ չէ նախարարության այն պնդումը, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» միացվում է «Հայոց պատմությանը»։

««Հայոց պատմության» ներկայիս  դասաժամերը հիմնական դպրոցում 204  է, «Հայոց եկեղեցու պատմությանը»՝ 132 : Միավորման դեպքում ստացվել է 255 ժամ: Ավագ դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» 68 ժամ են անցնում, որը նորով չկա»,- փաստեց Արտակ Մովսիսյանը:
Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ «Ազգային ինքնություն»,  «Ազգային եկեղեցի» հասկացություններ ծրագրում հանդիպում են, բայց այն, ինչ գրված է այդ տերմինների տակ, պետք է հակառակը հասկանալ:

Վերջինս տարակուսանք հայտնեց, թե ինչու ԿԳՄՍ-ն նման փաստաթղթերը նախապես չի քննարկվում շահագրգիռ գիտական և կրթական հաստատությունների հետ և հավելեց, որ նոր չափորոշիչները տանում են փակուղի և դրանցով չպետք է դասագիրք գրվի:
«Ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերն առոչինչ են»,- հայտարարեց ԳԱԱ ակադեմիկոսը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն իրազեկել է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը գնումների պաշտոնական կայքում հրապարակել է, թե որքան գումար է...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է»
Աղբյուր` Panorama.am
Օրվա թեմա
08:33 28/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
08:30 27/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
08:30 26/03/2024, Հայաստան
Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}