Տնտեսություն 10:48 29/07/2020 Հայաստան

Արա Գալոյան. Մակրոտնտեսական կիսամյակ․ լուրջ անկում կա թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտներում

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հոդվածում անդրադարձել է առաջին կիսամյակում գրանցված մակրոտնտեսական ցուցանիշներին.

«Ամփոփվում է այս տարվա առաջին կիսամյակը: Հիմա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական ամփոփման հերթն է: Պաշտոնական վիճակագրության տեսանկյունից դրանցից ամենաառաջինը Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Ցուցանիշ, որ անցած տարվա հունվար-հունիսի նկատմամբ պակաս է (կամ՝ կրճատվել է) 4.7 տոկոսով:

Համավարակն՝ իր արտակարգ դրությամբ, հետք է թողել տնտեսության վրա: Որոշ ոլորտներ աճ արձանագրել են: Օրինակ՝ արդյունաբերությունը (աճը 1.5 տոկոս է): Մանրամասներ առայժմ չկան, բայց նախորդ հաշվետվություններից բարդ չէ ենթադրել, որ աճն ապահովվել է հիմնականում հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Կիսամյակի հետ հայտարարվում է, որ գյուղատնտեսության ոլորտը ևս աճ ունի՝ 1.7 տոկոս:

Միանգամից պետք է արձանագրել, որ սա սպասվածից ցածր ցուցանիշ է և չի կարելի բավարար համարել: Ի վերջո համավարակը գյուղոլորտի վրա նվազագույն բացասական ազդեցություն պիտի ունենար: Հատկապես, որ գյուղատնտեսական իմաստով տարին ոչ նպաստավոր չես համարի: Այս ոլորտում կատարված գործընթացները կարելի կլինի դիտարկել մոտ 10 օրից՝ պաշտոնական նոր (ու մանրամասն) հաշվետվությունների հրապարակումից հետո: Հիմա ավելացնենք նաև, որ աճ արձանագրվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (4.4 տոկոս):

Տնտեսության մյուս հատվածներն աճի ցուցանիշ չունեն: Շինարարությունն ամենաշատ կրճատված ոլորտներից է՝ նախորդ տարվա համեմատ 23.4 տոկոս: Նույնիսկ ծառայությունների ոլորտը, որի շնորհիվ էր վերջին մեկ-երկու տարում ՏԱՑ-ը բարձր ցուցանիշ գրանցում, կրճատվել է: Անկումը նախորդ տարվա համեմատ 6.4 տոկոս է: Առևտրի ոլորտն էլ է կրճատվել: Խոսքն այս պարագային էլ երկնիշ թվով ռեցեսիայի մասին է՝ 11.1 տոկոս:

Նշենք, որ 2018 և 2019թթ․ առաջին կիսամյակի ընթացքում մեր արտաքին ապրանքաշրջանառությունն աճ չէր արձանագրում (օրինակ, 2019-ին 2018-ի նկատմամբ աճն ընդամենը 0.1 տոկոս էր): Ու հիմա արձանագրվել են հետևյալ թվերը՝ արտահանումը կազմել է 1 մլրդ 87 մլն դոլար (2019-ի 1 մլրդ 173 մլն դոլարի փոխարեն), իսկ ներմուծումը՝ 2 մլրդ 25.5 մլն դոլար (2019-ի 2 մլրդ 321.4 մլն դոլարի փոխարեն):

Փաստորեն, լուրջ անկում կա թե՛ արտահանման (6.5 տոկոս), թե՛ ներմուծման (12.9 տոկոս) ոլորտներում: Այն, որ արտահանումների ծավալն ավելի քիչ է կրճատվել, կարելի է նույն հանքահումքային արդյունաբերության հաշվին գրանցել:

Բացի այս տվյալներից մակրոտնտեսական ընդհանուր պատկերն ավելի ամբողջական դարձնելու նպատակով պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է նաև տվյալներ աշխատավարձի մասին: Հասկանալի է, որ խոսքը միջին աշխատավարձ ասածի մասին է: Միջին աշխատավարձի չափը երեք տվյալով է հրապարակվում՝ ընդհանուր, անվանական աշխատավարձ, անվանական աշխատավարձը պետական և մասնավոր հատվածներում:

Լիբերալ տնտեսական պատկերացումներից հայտնի փաստ է, որ պետությունը վատ տնտեսվարող է: Մասնավորի համեմատ: Ուստի պետական աշխատավարձը միշտ ավելի ցածր է, քան մասնավոր հատվածինը:

Առաջին կիսամյակի տվյալներով միջին աշխատավարձը մեր երկրում հունվար-հունիսին կազմել է 186 հազար 410 դրամ: Պետական կառույցներում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ է, իսկ ոչ պետականում՝ 198 հազար 323 դրամ: Այս համամասնությունը 2018թ․ հետո կամաց-կամաց խախտվում է: 2018-ից հետո պետական աշխատավարձի բարձրացման տեմպն ավելի առաջանցիկ է, քան ոչ պետականում:

Օրինակ, այս տարի պետական միջին աշխատավարձն աճել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականը՝ 3.8 տոկոսով: Այս մասին վերջերս շատ է խոսվում: Իսկ հիմա արդեն վիճակագրությունն է փաստում: Պաշտոնական վիճակագրությունը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}