Կրթություն, գիտություն 12:05 03/08/2020 Հայաստան

Մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ. Շարմազանով

«Ազգայինի և ավանդականի դեմ արշավ է ընթանում, և այն այս երկու տարում մեծ չափերի է հասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, իշխանությունները դեռ երկու տարի առաջ են հայտարարել, որ «իզմեր» չունեն՝ նացիոնալիզմ, պատրիոտիզմ։

Ըստ ՀՀԿ խոսնակի, «քայլողների բանակի» շարքում կան բազմաթիվ ոչ տրադիցիոն արժեքների կրողներ, Հայ առաքելական եկեղեցու ընդդիմախոսներ։ Էդուրադ Շարմազանովը հիշեցրեց, որ նոր իշխանությունների օրոք տեղի ունեցավ Վեհարանի և Վեհափառի վրա հարձակում։

«Դրա հիմքը եղավ պարոն Բոլթոնի այցը Հայաստան, երբ նա ՀՀ-ում հայտարարեց՝ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից։ Եվ այս աննախադեպ իշխանությունը որևէ առարկություն չարեց։ Իսկ որո՞նք են մեր ազգային արժեքները՝ ըստ մեզ. Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ազգային ինստիտուտները՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի, բանակ...»,- ասաց նա

ՀՀԿ խոսնակը նշեց՝ եթե 2007 թվականի ազգային անվտանգության ռամավարության հետ համեմատեն, ապա կտեսնեն, որ ներկայիս իշխանությունների բերած ռազմավարությունը երկու շատ կարևոր տարբերություն ունի.

«Առաջին, 2007 թվականի ռազմավարության մեջ Արցախի Հանրապետություն է նշված, իսկ այս ժամանակաշրջանի ռազմավարության մեջ Հանրապետությունը բացակայում է։ Երկրորդ, 2007-ի ռազմավարության մեջ հստակ՝ որպես նպատակ նշված էր հայապահպանությունը, իսկ Փաշինյանի ժամանակաշրջանի ռազմավարության մեջ հայապահպանություն գոյություն չունի։ Այս ամենը պետք է տեղ գտներ նաև կրթության և գիտության չափորոշիչների մեջ»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով, այն, ինչ այսօր կատարվում է, հայկականության դեմ է։ Ըստ Է. Շարմազանովի, Հայոց պատմության երկու հիմնական ամբիոն կա՝ մեկը ԵՊՀ-ում, մյուսը՝ ՀՊՄՀ-ում, բայց որևէ մեկի պաշտոնական կարծիքը ներառված չէ Հայոց պատմության դասագրքերի կազմման հարցում։

«Որո՞նք են վտանգները... ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, բայց նախագծի չափորոշիչներում Հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիա տերմինով։ Այսինքն՝ եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ, ինչպես թուրքերն են անվանում, հետո Երևանը՝ Էրիվան... դրա՞ն ենք գնում։ Երկրորդ, աղանդավորական շարժումների մասով... Թոնդրակյան  ու Պավլիկյան շարժումները որպես աղանդավորական շարժում նշված չեն, ոչ պաշտոնեական ուսմունք է գրված։ Ձեզ թվում է՝ սա պատահականությո՞ւն  է։ Բացի այդ, Բագրատունյաց շրջանի մասին խոսելիս միայն Անիի թագավորության մասին է խոսվում, ի՞նչ Լոռու, Վանանդի թագավորություն, Սյունիքի, Արծրունիների  թագավորություն չկա, ոչ եղել են, ոչ բան։ Ի միջիայլոց, Գրիգոր Նարեկացին հենց Արծրունիների թագավորության շրջանում է գործել»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի խոսքով, 1914 թվականի Առաջին աշխարհամարտի տարիների կամավորական շարժումների մասին որևէ տող գրված չէ.

«Այսինքն՝ ո՛չ Անդրանիկ է եղել այդ ժամանակաշրջանում, ո՛չ Դրո, ո՛չ Նժդեհ, ո՛չ Քեռի, ո՛չ Վարդան, ո՛չ Հայկ Բժշկյա՞նց, եղել են իրենք ու իրենց Նիկոլա՞յը, այդպես ո՞նց կլինի։ Ինչո՞ւ պիտի այսպես լիներ»։

Արշավ՝ հայագիտության ու հայապահպանության դեմ

Էդուարդ Շարմազանովը նշեց՝ այս ամենը պետական քաղաքականություն է, որը ղեկավարվում է նաև դրսից։

«Ավելին, ըստ հավաստի լուրերի, այդ թուրք-հայկական համատեղ դասագրքի կազմման գործում անմասն չեն նաև իմքայլական պատգամավորներից ոմանք։ Սա պետական քաղաքականություն է։ Կամ երբ պարոն Փաշինյանը պառլամենտում հայտարարում է, թե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված տրանսգենդեր մարզիկն իր պաշտպանության տակ է... սա է այս իշխանության նկարագիրը։ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձին իր պաշտպանության տակ է առնում, բայց հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայոց եկեղեցին հալածվում են։ Ու այս դեպքում հենց խոսում ես՝ սկսում են՝ նախկինները, կոռուպցիան...»,- նշեց նա։

Ըստ ՀՀԿ խոսնակի, կատարվողը արշավ է հայ ինքնության դեմ.

«Նրանց քաղաքական հայրը նշում էր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հիմա իրենք եկել և դա հաստատում են։ Կարծում եմ՝ հանրությունը չպետք է լռի։ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը կողմ արտահայտվող միակ իշխանությունը սա է։ Եվ ի՞նչ էիք սպասում, եթե այս մարդիկ եկած-չեկած Արցախյան հերոսներին կալանավորում են, դուք ի՞նչ էիք սպասում»։

Նրա խոսքով, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ամեն տեղ Նիկոլ Փաշինյանի անունը խցկեն։

«Այսօրվա իշխանությունների գործելաոճը ինձ հիշեցնում են «КПСС»-ին Բրեժնևի ժամանակ, որ ամեն տեղ Բրեժնևի անունը խցկում էին, մեդալներ էին կախում։ Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ, 2016-ին էլ առաջին գծում է եղել, Թալիշը ազատագրել...»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ քաղաքականությամբ հասավ նրան, որ մենք դարձել ենք մերժված ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ ամեն տեղ

Ինչ վարաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Էդուարդ  Շարմազանովն ասաց.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փչացրել, զրոյացրել է հայ-ռուսական հարաբերությունները: Նա իր ապաշնորհ քաղաքականությամբ հասավ նրան, որ մենք դարձել ենք մերժված ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլ ամեն տեղ։ Փաշինյանը՝ որպես մանիպուլյատոր, փորձում է իր «ուսերից գցել» խնդիրն ու ներկայացնել, թե ՌԴ-ն դեմ է ոչ թե իրեն, այլ ժողովրդին: Մեր ժողովուրդներն իրար հետ խնդիր չունեն: Մեր դաշնակցի հետ խնդիրն ստեղծել է ինքն ու իր ապաշնորհ իշխանությունը, երբ դեռևս 2016-ին ասում էր, թե պատերազմը պայմանավորված էր և տեղի է ունեցել ՌԴ-ի համաձայնությամբ, երբ ասում էր՝ ԵԱՏՄ մտել ենք շանտաժով, և ԵԱՏՄ-ն Հայաստանի ադրբեջանացում է։ Այդ ամենն անհետևանք չի մնում»։

Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները նշում են, թե Թուրքիան ՀՀ-ի վրա չի հարձակվի, Շարմազանովն արձագանքեց.

«Նրանք չպետք է ստանձնեն Թուրքիայի փաստաբանի դերը: Եթե Թուրքիան չի էլ հարձակվի, ապա չի հարձակվի միայն մի պատճառով. դեռևս ընդդիմադիր եղած շրջանում իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ակցիաներ էին անում հայ-ռուսական դաշնակցության դեմ, հակառուսականություն էին քարոզում, ես ասում էի՝ Հայաստանի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից մեկը, Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները՝ բացի մեր ազգային բանակից, նաև ռուսական 102-րդ ռազմաբազան է և մեր ներկայությունը ՀԱՊԿ-ում։ Իհարկե, Թուրքիան ևս սպառնալիք է»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}