Ռուսաստանում հունիսին 25 հազարով ավելի շատ մահվան դեպք է գրանցվել
Ռուսաստանում հունիսին մահացել է 162 հազար 800 մարդ։ Նախորդ տարի նույն ամսում մահացել է 137 հազար 200 մարդ։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը։
Համեմատելով վիճակագրական տվյալները, աղբյուրը նշում է, որ մահացության դեպքերն ավելացել են 25 հազար 600-ով կամ 18.6 տոկոսով։
5 448 մարդու մահվան դեպքում գլխավոր պատճառը եղել է COVID-19-ը, ևս 1589-ի պարագայում ենթադրվում է, որ պատճառն այլ է։
Միաժամանակ կրճատվել է ծնունդների թիվը. այս տարվա առաջին կիսամյակում լույս աշխարհ է եկել 118.5 հազար երեխա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 119,1-ի փոխարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ