Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել
Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։
Նրա խոսքով, մարդիկ, որոնք սահմանափակում են իրենց սնունդը և օրական ընդամենը երկու անգամ են սնվում, վտանգում են իրենց առողջությունը, ինչպես նաև կանգնում են գիրացման վտանգի առաջ:
«Փաստորեն, մարդիկ, որոնք բաց են թողնում ընթրիքը և ընտրում են արագ նիհարելու ճանապարհը, հետևում են կարճաժամկետ, ցածր կալորիականությամբ, ցածր աղի և ցածր ածխաջրերի դիետաներին, որոնք նպաստում են օրգանիզմից հեղուկի արագ հեռացմանը։ Հեղուկները կորցնելը, բնականաբար, ստեղծում է այն պատրանքը, որ դուք կորցրել եք մի քանի կգ: Բայց եթե երեք օր անց վերադառնաք ձեր բնականոն ապրելակերպին կամ մեկ անգամ մի փոքր ավելի ուտեք, ապա մարմինը արագորեն կվերադարձնի արտազատված հեղուկը»,- ասել է մասնագետը։
Նա նշել է, որ հեղուկի հետ մեկտեղ մարդը նաև կորցնում է մկանների զանգվածը: Հեղինակը խորհուրդ է տալիս չհրաժարվել ընթրիքից՝ հանուն նիհարելու, այլ դրա փոխարեն, ամեն օր վերահսկել կալորիաները, ուտել հավասարակշռված և խուսափել գերսնումից:
«Եթե ընթրիքը բաց թողնելը ձեզ համար կալորիականության քանակը նվազեցնելու միջոց է, ապա ավելի արդյունավետ է յուրաքանչյուր կերակուր մի փոքր ավելի քիչ ուտելը: Այսպիսով, օրվա ընթացքում սպառված կալորիաների ընդհանուր քանակը կլինի վերահսկողության տակ, բայց միևնույն ժամանակ օրգանիզմը չի տուժի», - նշել է հեղինակը:
Պյաո Սյաոն ավելացրել է նաև, որ նորմալ է շաբաթական մեկ կիլոգրամ կորցնելը։