Կրթություն, գիտություն 16:30 11/09/2020 Հայաստան

«Ես և շրջակա աշխարհը» դասագրքում Ստամբույլան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել. Թոփուզյան

«Ազգային կրթության հիմնախնդիրը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հայի։ Եվ չափորոշիչների հետևանքով առաջացած աղմուկի պատճառներից մեկն այն է, որ հանձնաժողովներից շատերի կազմում սխալ ընտրություններ են կատարվել»,- այսօր Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանս-քննարկման ընթացքում ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։

Նրա խոսքով, իր համար անակնկալ չէր, որ չափորոշիչների նման մակարդակ է լինելու, այնուամենայնիվ, տխուր երևույթ է, որ որոշ մասնագետներ իրենց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են թույլ տալիս։ Եվ ամենակարևորը, այնպիսի փասաթղթեր են ստեղծվում, որոնցից պարզ չի դառնում, թե ինչպիսի մարդ, կամ ում են ուզում ստեղծել դրանց հիման վրա։

«Երեսուն տարի է՝ մեր երկիրն անկախացել է, և այդ ընթացքում մենք չկարողացանք մեր դպրոցներին տալ սոցիալական պատվեր, թե ինչ ենք ուզում, ինչպիսի շրջանավարտ ենք ուզում։ Սա իմիջիայլոց հարց չէ։ Դրա համար այսօր նայում ես հայոց պատմության, հայոց լեզվի ծրագիրը, ու չես հասկանում՝ ում համար է դա մշակված։ Մեր դպրոցներին հստակ չի ասվել՝ մենք ՀՀ քաղաքացի ենք ուզում ունենալ, մարդ ենք ուզում կրթել, թե՞՝ հայ մարդ։ Այստեղից է բխում նաև երեխաների դաստիարակության հիմնախնդիրը։ Այդ չափորոշիչներում մի 3-4 տեղ կարող ենք կարդալ դաստիարակություն բառը։ Իսկ ինչո՞ւ են մեր նոր մասնագետները վախենում դաստիարակություն բառից։ Իրենց համար ամեն ինչը կրթություն է, բայց դրա կողքին պետք է լինի դաստիարակություն տերմինը։ Արդյունքում՝  այսօր մեր հասարակությունը դաստիարակության իր իդեալը չունի, որը պետք է հաշտեցնի հասարակության բոլոր շերտերին»,- կարծիք հայտնեց Աիդա Թոփուզյանը։

Ըստ նրա, եթե սոցիալական պատվեր լիներ՝ ուղղված դպրոցներին, ինչպես նաև լիներ դաստիարակության իդեալը, այս աղմուկը չէր լինի։ Մասնագետը շեշտեց՝ ազգային գաղափարախոսության չլինելու պարագայում շատ բարդ է իր ասածներն իրագործելը։

Ինչ վերաբերում է կոնկրետ չափորոշիչներին, ապա բանախոսը նշեց, որ չափորոշիչը պետք է չափելի լինի, այն պետք է որոշի սովորողի գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների չափը.

«Եթե այս տեսանկյունից նայենք, ապա հավատացեք, չափորոշիչների 70%-ը  հնարավոր չէ չափել, դրանք բառակույտեր են, և դրանց մի մասը շատ վատ է թարգմանվել։ Օրինակ, «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագրքում Ստամբույլան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել, այլ էլ շատ քողարկված ձևով։ 2-4-րդ դասարանների համար չափորոշիչ կա՝ իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին, բռնությունների և հալածանքների կանխարգելման միջոցերի մասին, պահպանել համակեցության կանոնները, հստակ արտահայտել ցանկություններն ու կամքը։ Ո՞նց են չափելու այս չափորոշիչը։ Անմիջապես զգացվում է, որ սրանք թարգմանված են։ Եվ երեխաների ի՞նչ բանն է իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության, բռնության և հալածանքի մասին։ Թողեք էդ երեխաները մեծանան, հասկանան՝ իրենք ով են, նոր որոշեն մնացած ամեն ինչը։ Չի կարելի գրքերում խցկել այն, ինչ թելադրվում է օտարազգի էքսպերտների կողմից»,- շեշտեց Աիդա Թոփուզյանը։

Ըստ նրա, նույն վիճակն է Կենսաբանություն առարկայում, որտեղ մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների միջառարկայական կապերի պահանջներ կան։

«Մաթեմատիկայից պետք է կանանց վերարտադրողական ցիկլի հորմոնային կարգավորման տվյալները ներկայացվեն գրաֆիկորեն։ Զարմանում ես ուղղակի, մասնագետը նման բան կգրի՞։ Հասարակագիտության դասավանդման նպատակն էլ բոլորովին հասկանալի չէ։ Այդ առարկայի նպատակը քաղաքացի ձևավորելն է, իսկ քաղաքացին պետք է կարողանա գիտակցված ընտրություն կատարել։ Ամբողջ ծրագրի մեջ մի բան չկա, որ հասկանանք՝ Հասարակագիտությունը պետք է երեխային օգնի գիտակցված ընտրություն կատարել»,- ներկայացրեց մասնագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}