Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ կապված չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը: Կազմակերպությունը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կիրակի օրը ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է Զայնետդինովը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան