Քաղաքական 07:35 03/10/2020 Արցախ

Արցախի նախագահ. Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմել է գերենալներին, սպաներին, սերժանտներին, զինվորներին, զինակից ընկերներին ու կամավորներին.

«Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր,

Զինակից ընկերնե՛ր,

Նվիրյալ կամավորնե՛ր,

Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր:

Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:

Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։

Ես հավատում եմ ձեր ոգու արիությանը և բազկի ուժին:

Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախյան ազատամարտում, 2016 թվականի Ապրիլյան պատերազմում, 2020 թվականի Հուլիսյան մարտերում իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի մեր մայրերի, քույրերի, զավակների յուրաքանչյուր առավոտ խաղաղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրաքանչյուր ժպիտ արժանապատվությամբ ու հպարտությամբ լցվի:

Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջև, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ և յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու և արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով:
Մենք բազում հաղթանակներ ենք տարել և ստեղծել ենք կազմակերպված ու մարտունակ, տարածաշրջանում հզոր ու հաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է:

Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով:

Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտահոգություններն ու համոզմունքները, որ դուք էլ եք դավանում այն համազգային ու համամարդկային արժեքները, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով։

Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք:

Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ի զե՛ն:
Պատիվ ունենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:33
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյան
Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական խմբի միջոցով տարածել է հայտարարություն, որում ասվում է. ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ֆինլանդիայում ապամոնտաժվել է ԽՍՀՄ-ի նվիրաբերած «Խաղաղություն ամբողջ աշխարհում» հուշարձանը
Հելսինկիի իշխանությունները ապամոնտաժել են 1990 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Ֆինլանդիայի նվիրաբերած «Խաղաղություն ամբողջ աշխարհում» արձանը։...
Աղբյուր` Panorama.am
11:18
Պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Իսրայելն հայտարարում է, թե «Իսլամական ջիհադը» 1000 հրթիռ է արձակել իր բնակավայրերի ուղղությամբ
«Իսլամական ջիհադը» վերջին էսկալացիայի ժամանակ մոտ հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական բանակի մամուլի ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:02
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականներն այսօր մրցում են Ադրբեջանի հետ
Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր կկայանան Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
10:53
Բարդարցրել է Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում. Վարդան Ոսկանյան
«Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում»։
Աղբյուր` Panorama.am
10:44
ՀՅԴ ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Երևանի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը
Նախարարությունից տեղեկացնում են, որ Կարմիր գրքում գրանցված տեսակի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի
Աղբյուր` Panorama.am
10:27
Milliyet. Թուրքիան և Ռուսաստանը առևտրում կարող են անցնել ազգային արժույթների օգտագործմանը
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ամբողջությամբ անցնել առևտրում ազգային արժույթների օգտագործմանը։ Milliyet թերթի լուրը ներկայացնում է...
Աղբյուր` Panorama.am
10:17
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Շփման գծում էական միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը վերանորոգման նպատակով ժամանել է Հնդկաստան
«Չարլզ Դրյու» նավը ժամանել է Թամիլ Նադու: Այն կլինի ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին նավը, որը տեխնիկական սպասարկում կանցնի հնդկական...
Աղբյուր` Panorama.am
09:54
Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Երկրի ղեկավարի խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Երևան-Սևան ճանապարհին երեք մեքենաներ բախվել են իրար
Տուժածները հոսպիտալացվել են
Աղբյուր` Panorama.am
09:29
Ադրբեջանական զորքերը սեղմում են օղակը, մեծացնում ճնշումը. Տիգրան Աբրահամյան
«Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի, եթե նույնիսկ ինչ-ինչ հրաշքով, նման ցանկություն առաջանար»։
Աղբյուր` Panorama.am
09:20
Արևմուտքը կրկին հրավիրում է ռուս արտիստների
Եվրոպայում աստիճանաբար վերացվում են սահմանափակումները ռուս արտիստների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ kulturomania.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
09:10
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բերձորի, Աղավնոյի և Սուսի մշակութային հուշարձաններին
monumentwatch.org -ը գրում է, որ անկախության շրջանի հուշարձանները առաջնային թիրախ են:
Աղբյուր` Panorama.am
09:00
Հոսանքազրկումներ՝ Երևանում և 7 մարզերում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
22:26
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց հավաքականը...
Աղբյուր` Panorama.am
21:15
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՀՀ ՊՆ
Oգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է
«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը»:
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնարավոր կլինի՞ այդ օրերին մի 10 հազար հայ լինի Բերձորում, այդ դեպքում ի՞նչ, պիտի ազերները մտնեն, սպանե՞ն. Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է.  «Նախ նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին...
Աղբյուր` Panorama.am
15:06
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 65 քաղաքացի
Ժամը 13։36-ի դրությամբ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի։ Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մեկուսացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աղավնոյի երեխաները հրաժեշտ են տալիս գյուղին
«Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Աղբյուր` Panorama.am
13:10
Վերելակի հորանում հրդեհ է, կան տուժածներ
Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է...
Աղբյուր` Panorama.am
11:44
Շփման գծում չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊՆ
Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Աղբյուր` Panorama.am
20:00
Պրահայում բացվել է «Հայաստան.Ժառանգության, ավանդույթների և տաղանդի երկիր» ցուցահանդեսը
Ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձանների լուսանկարներ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ։
Աղբյուր` Panorama.am
19:45
Կլիմայագետները նկատել են, որ Ալյասկայում ափամերձ սառցադաշտերի տարածքը նվազել է 68%-ով
Կլիմայագետները Ալյասկայի ափերի մոտ սառցե շերտի տարածքի զգալի կրճատում են գրանցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գիտնականները այն պարզել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}