Հասարակություն 15:40 24/11/2020 Հայաստան

Կատարվել է Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վանաձորում նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ լուսահոգի Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հուղարկավորության արարողությունը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ առավոտյան Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսքով դիմեց հոգևոր դասին, բարեհիշատակ Սեպուհ Սրբազանի վշտակիր հարազատներին և Գուգարաց թեմի հավատացյալներին։

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,
Սիրելի սգակիր հավատացյալներ,

Կորստի ծանր զգացումով ու խոր վշտով սգում ենք մեր Եկեղեցու բազմավաստակ հոգևորականի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անժամանակ մահը։ Ամենքիս համար դժվարին այս պահին Մեր սրտաբուխ աղոթքները թող ուղեկից լինեն լուսահոգի Սրբազանին դեպի երկնային հավիտենական կյանք նրա ճանապարհին։

Սեպուհ Սրբազանին ճանաչել ենք հոգևոր ճեմարանում նրա ուսանողական տարիներից։ Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, Փոքր Հայքի Մալաթիա քաղաքում, ապա մանուկ հասակում ծնողաց հետ ներգաղթել հայրենիք և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում։ Կյանքի ողջ ընթացքին Սրբազանի սիրտն ու հոգին անքակտելիորեն կապված մնացին իր ծննդավայրին՝ մեր պատմական հայրենիքին, մեր սրբություններին, մեր հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը։

Դեռևս ուսանողական տարիներից Սրբազանն առանձնանում էր իր եռանդուն ու աշխույժ բնավորությամբ, մեր ժողովրդի բարօրությանն ու մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը իր ջանքերը բերելու ազնիվ ձգտումներով։ Ավարտելով հոգևոր ուսումնառությունը՝ լուսահոգի Սրբազանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվեց կուսակրոն հոգևորական։ Նա վարչական տարբեր հանձնառություններ ստանձնեց Մայր Աթոռում, հովվական սպասավորություն իրականացրեց հայրենիքում և արտերկրում՝ իր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը։

1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լուսահոգի Սրբազանը ծառայության կոչվեց Գուգարաց թեմի Առաջնորդի պաշտոնին և արժանացավ եպիսկոպոսական օծման՝ նոր ու առավել պատասխանատու հանգամանքով շարունակելու իր ծառայությունը Բարձրյալն Աստծուն ու հավատավոր մեր ժողովրդին։ Բարեհիշատակ Սեպուհ Սրբազանը անսպառ եռանդով քարոզեց Աստծո Խոսքը իր հոգևոր առաջնորդությանը վստահված հավատավոր հայորդիներին, Բարձրյալի և մեր հայրերի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումով կարելին ի սպաս դրեց՝ վերարթնացնելու հոգևոր կյանքը Տիրախնամ Թեմում։

Շուրջ քառորդ դար նվիրյալ ծառայությամբ Սրբազանը նախաձեռնեց ու քաջալերեց Թեմի տասնյակ վանքերի ու եկեղեցիների նորոգության ու վերակառուցման աշխատանքները։ Նա եղավ մեկը այն երջանիկ առաջնորդներից, ում պաշտոնավարության շրջանում խորհրդային տարիների փլուզումից հետո Լոռվա աշխարհում Աստծո օրհնությամբ վերստին ղողանջեցին զանգերը մեր վանական համալիրների, բացվեցին դռները փակված եկեղեցիների, շարունակվեց շարականն ու աղոթքը հայ հոգևորականի մեր բոլոր սրբավայրերում։

Հոգելույս Սրբազանը ձեռնամուխ եղավ նաև սոցիալական ու բարեսիրական ծրագրերի իրականացմանը։ Նրա նախաձեռնությամբ Թեմի հովանու ներքո հիմնվեց «Ծիծեռնակ» ճամբարը, որի հարկի ներքո տարիներ շարունակ ամառային իրենց հանգիստը անցկացրեցին բազմաթիվ հայորդիներ կարիքավոր ընտանիքներից։ Գիտենք, թե ինչպիսի ուշադրություն ու սեր էր տածում նա մանկական այդ ճամբարի հանդեպ և հետևողականորեն հոգ տանում, որ հաստատության հարկի ներքո հանգրվանած մանուկների ու պատանիների համար ճամբարային օրերը հագեցած լինեն կրթական ու դաստիարակչական միջոցառումներով։    

Վերջին տարիներին Սրբազանի նախանձախնդրությամբ ի կատար ածվեց «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում իր անձնական հեղինակության ու հարաբերությունների շնորհիվ կարողացավ բնակարաններ ապահովել տասնյակ ընտանիքների համար՝ իբրև աջակցություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուց։

Լուսահոգի Սրբազանը իր կարողություններն ու փորձառությունը ծառայեցրեց նաև Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ հանձնառություններ ստանձնելով Մայր Աթոռի տարբեր հանձնախմբերում և անդամակցելով Գերագույն Հոգևոր Խորհրդին։ Նրա վաստակը մեր Եկեղեցու անդաստանում Մենք գնահատել ենք շնորհելով հոգելույս Սրբազանին Արքության պատիվ։

Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի վախճանումով մեր Եկեղեցին կորցրեց իր նվիրյալ ու քաջակորով սպասավորին: Սրբազանի մահվան կապակցությամբ այս օրերին Մենք ցավակցություններ ենք ստացել մեր Նվիրապետական Աթոռների գահակալներից՝ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսից, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից, թեմակալ առաջնորդներից, մեր բազմաթիվ հավատացյալ հայորդիներից։

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բազումողորմ Տերը ամենառատ Իր ողորմությամբ գթա հավատարիմ Իր ծառային՝ նորոգ հանգուցյալ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանին և երկնային երանական հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով փառաց անթառամ պսակին: Ամենքիս սգակիր սրտերին մխիթարություն թող լինեն սիրելի Սեպուհ Սրբազանի աստվածասեր կյանքի բարի հիշողությունները և կենարար պատգամը Հիսուս Քրիստոսի. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը» (Հովհ. 5.24):

Հայցում ենք, որ բարեգութն Աստված Սուրբ Հոգու մխիթարությամբ սփոփի հոգելույս Սրբազանի ընտանիքի անդամների՝ եղբայրների, քույրերի, հարազատների և համայն վշտացելոց սրտերը:
Սրբազանի լույս հիշատակը մշտապես պիտի ապրի Մեր, հոգևորականաց, մեր Սուրբ Եկեղեցու հավատացելոց հոգիներում ու սրտերում։ 

Յիշեսցէ Տէր զհոգի ծառային իւրոյ և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց աստուածութեան իւրոյ. ամէն», - ասաց Վեհափառ Հայրապետը։  

Ս. Պատարագի ավարտին հանգուցյալ Սեպուհ Սրբազանի աճյունը սգո թափորով փոխադրվել է թեմի Առաջնորդարանի բակ, ուր, լուսահոգի Սրբազանի ցանկության համաձայն, ամփոփվեց Շուշիի հաղթանակին նվիրված խաչքարի հարևանությամբ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների պայքարին միացել են մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասան Արման Նավասարդյանը աջակցում է Տավուշի շարժմանը
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}