Ադրբեջանցի խաղաղ բնակիչները քաջ գիտակցում են, որ պատերազմը կարող է վերսկսվել. Պեգով
Արցախում այժմ էլ սադրանքներն անխուսափելի են։ Ըստ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի, պետք է հաշվի առնել այն, որ այսօր Ադրբեջանում հայտնված «սիրիացի մորուքավորները» հինգ տարի է՝ կռվում են Սիրիայում ռուսական բանակի դեմ։
«Եթե նրանք Սիրիայում մինչ օրս պայթեցնում են ռուսական շարասյուններ թուրքերի հետ համատեղ պարեկության ժամանակ, ապա դժվար է հավատալ, որ այդ նույն զինյալներն Արցախում իրենց այլ կերպ կրդսևորեն»,- նշեց նա:
Ուստի, ըստ ռազմական լրագրողի, պետք է հաշվի առնել նաև, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Անդրկովկասի իր ծայրահեղական կոնտինգենտի հետ կապված:
«Մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերն ակտիվորեն հարվածում են սիրիական Իդլիբում ահաբեկիչների դիքրերին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ միասին չի հանձնի այդ շրջանը: Թուրքերը վաղ թե ուշ դուրս կգան Սիրիայից, իսկ նման ծայրահեղականների կարիք Թուրքիայում քչերն ունեն: Ուստի այդ կոնտինգենտը կարող է պետք գալ Անդրկորվկասում»,-ասել է Պեգովը:
Բացի դա, ըստ նրա, ադրբեջանցի խաղաղ բնակիչները քաջ գիտակցում են, որ պատերազմը կարող է վերսկսվել և ոգևորված չեն գրավված տարածքներ տեղափոխվելու մտքից.
«Այս ամենը ձեռնտու է Էրդողանին և նա դա կօգտագործի»։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական. Սեմյոն Պեգով
- Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
- Դու հասկանում էիր, որ կյանքի ու մահի մեջտեղում ես, և ոչինչ քեզնից կախված չէ. Սեմյոն Պեգովը՝ Արցախյան պատերազմի մասին