Թրամփը հայտարարել է 24 ժամից ԱՄՆ-ում պատվաստումների մեկնարկի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին հավաստիացրել է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերի անվտանգության մասին:
«Pfizer-ը և Moderna-ն հայտարարել են, որ իրենց պատվաստանյութերը սպասելիքից շատ ավելին՝ մոտավորապես 95% արդյունավետ են, և դրանք նաև շատ անվտանգ են»,-Twitter-ում Դոնալդ Թրամփի գրառումը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրականացված թեստավորման արդյունքների համաձայն, երկու պատվաստանյութերն էլ անցել են անվտանգության ոսկե ստանդարտը, իսկ ԱՄՆ-ը դարձել է անվտանգ պատվաստանյութ ստեղծող առաջին երկիրը:
«Ես հպարտ եմ հայտարարելու, որ մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այս պատվաստանյութը անվճար լինի բոլոր ամերիկացիների համար»,- հավելել է Թրամփը:
Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ուրբաթ օրը հաստատել է պատվաստանյութերը, որոնք ստեղծվել են ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech ընկերության կողմից: Moderna-ն նույնպես արտոնագրման հայտ էր ուղարկել FDA՝ իր պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում օգտագործման համար:
Թրամփը հավաստիացրել է, որ առաջին պատվաստումը տեղի կունենա 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում՝ ասելով, որ պատվաստանյութի փոխադրումներ տարբեր նահանգներ արդեն սկսվել են:
«Գուցե համաճարակը սկսվել է Չինաստանում, բայց մենք այն կավարտենք հենց այստեղ՝ Ամերիկայում»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ պատվաստանյութի շնորհիվ հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ