Ռուս խաղաղապահները Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում բաց դաս են անցկացրել
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար գործողություն են իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները անցկացրել են «Խաղաղապահի դաս», որի ընթացքում նրանք պատմել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և անվտանգության հիմնական պահանջների մասին:
Նրանք նաև ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված սարքավորումների նմուշներ, ինչպես նաև սակրավորի IMP-S2 ականի դետեկտորներ և որոնողների INVU-3M ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ռուս խաղաղապահները դիտակետերը համալրել են պաշտպանական սարքավորումներով
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն արձանագրել հրադադարի ռեժիմի խախտումներ ու սադրանքներ
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է