Քաղաքական 14:43 21/12/2020 Հայաստան

Ենթադրում եմ, որ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածություն է ունեցել՝ Շուշին հանձնելու վերաբերյալ. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերից դավաճանության «հոտ է գալիս», և դա նաև այն պատճառով է, որ նա հյուսիսը պահում է, իսկ հարավը, կարծես թե, պայմանավորված, թողնում է անպաշտպան, անընդհատ ասում է հետ եկեք, նահանջեք։

«Մեր ունեցած նախնական տեղեկություններով, Ռուստամ Գասպարյանը, որ որդու հետ զոհվեց, շտապում էր Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ հաշվեհարդար տեսնելու։ Քանի որ եղել են նահանջի հայտարարություններ։ Բացի այդ, հոկտեմբերի տասին Փաշինյանը չի համաձայնել Պուտինի առաջարկած տարբերակին, այսինքն՝ Ալիևն ու Փաշինյանը Պուտինի հետ քննարկում էին հարցը, բայց ես ենթադրում եմ, որ Փաշինյանն ունեցել է Ալիևի հետ կապ և պայմանավորվածություն՝ Շուշին հանձնելու վերաբերյալ։ Եղե՞լ է դրա համար փոխհատուցում, դա արդեն նախաքննական մարմինների քննելու գործն է։ Տարօրինակ է, քանի որ ՌԴ-ն ասել է Շուշին պահեք, իսկ մենք ասել ենք՝ չէ, թող վերցնեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հրանտ Բագրատյանի, այս իրավիճակի, «դավաճանության» երկրորդ մեղավորը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է։ Նրա խոսքով, վերջինից ամեն բան սպասելի է։

«Այն, որ նա ՀՀ քաղաքացի չի եղել նշանակվելուն նախորդած վեց տարիներին, ռուսներն ասում են, որ նա գործակալ է...։ Պատերազմի ընթացքում նա երեք անգամ տվել է ինտերվյու և ասել՝ այ մարդ, չեք ամաչո՞ւմ, բա մենք նավթամուղ կամ գազամուղ խփո՞ղ ենք։ Չգիտես ինչու՝ Արմեն  Սարգսյանը պատերազմի օրերին արտակարգ հետաքրքրություն է ցուցաբերում նավթամուղերի և գազամուղերի նկատմամբ։ Իսկ Արցախի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները ինձ ասել են, որ այդ մարդն Արցախում եղել է երկու-երեք անգամ, բայց այնտեղ չի գիշերել։ Նույն օրը հետ է գնացել, քանի որ հասկանում էր, լավ գիտեր, որ Ղարաբաղը հետ ենք տալու։ Ավելին, ինքն աշխատել է, որ իր այդ այցելությունները չհրապարակվեն, չմեկնաբանվեն»,- նկատեց նախկին վարչապետը։

Հրանտ Բագրատյանը հարց հնչեցրեց՝ իսկ եթե ոչ պատերազմի ընթացքում, էլ ե՞րբ պետք է հայկական կողմը հակառակորդի նավթամուղին խփեր։ Նա հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը ատոմակայանի մասին խոսելիս Եվրոպայի շահերն է ներկայացել և գումար ստացել։

«Նա նաև ստում է, երբ ասում է, թե նոյեմբերի 10-ի հայտարարությունից տեղյակ չի եղել։ Բայց դրանից հետո նա մեկնում է Հորդանան՝ զբոսաշրջության խնդիրներով, ու դա այն դեպքում, երբ երկիրը կապիտուլյացիայի էր ենթարկվել։ Եվ Հորդանան է մեկնում կառավարական ինքնաթիռով, դա էլ Նիկոլի կողմից կաշառք է, հյուրասիրում է նրանց, ովքեր դեմ չեն Նիկոլին։ Այնտեղից էլ արաբական մի երկիր մեկնեց։ Նրա կողքին է հայտնվում մեկ այլ հայ, որը միշտ իր կողքին է, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի։ Նա բոլոր արաբական մուտիլովկաներին ներկա է։ Մենք ունենք խնդիր, քրեական գործ՝ դավաճանության կասկածանքով»,- ներկայացրեց բանախոսը։    

Նա նկատեց, որ կոռուպցիոն սխեմաներ կան, որոնցում ներգրավված են Դավիթ Տոնոյանն ու «Պատրոն» Դավիթը։ Օրինակ, հայկական կողմը ձեռք է բերել ավելի թանկ զրահաբաճկոններ, երբ կարող էր դրանք ձեռք բերել մինչև 300 դոլարով։    

«Կան դեպքեր, երբ մենք գործ ունենք պաշտոնյաների հանցավոր անգործության հետ։ Օրինակ ,հայտնի մուտիլովչիկ Անդոն (պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին նկատի ունի, խմբ.)։ Այս մարդը երկու տարի Ապրիլյան պատերազմ է քննում, փոխանակ քննի մեր բանակի այսօրվա վիճակը։ Նա պաշտպանության փոխնախարար է եղել, բայց նույնիսկ վառոդի հոտը չի առել։ Նա պատերազմի օրերին էլ էր շարունակում հակաքարոզչությունը»,- նշեց Հրանտ Բագրատյանը։                                          

                                                        
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
Հակոբ Արշակյանը՝ Պուտինին կալանավորելու մտահոգությունների մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը
Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
8 ժամ փողոցը փակ կլինի
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծաղկազարդի տոնն այս տարի կնշվի ապրիլի 2-ին
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով  նշանակվել է ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով,...
Աղբյուր` Panorama.am
18:15
Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն, որը հիմնադրել են արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հարազատները, տարածել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Հայաստան». Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները
«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:00
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրավապաշտպան. Նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ
Քննչական կոմիտե հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին. Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է. «Անցել...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրդեհ Կապանի տներից մեկում
Ապրիլի 1-ին, ժամը 12։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան...
Աղբյուր` Panorama.am
16:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արցախի ՆԳՆ. Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է
քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները
Աղբյուր` Panorama.am
16:00
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեղ-Կոռնիձոր հատվածում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մետրոպոլիտեն. Փլուզման հետևանքով տուժածներ չկան
Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ»...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Արտակ Զաքարյան. Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը
ՀՀԿ փոխնախագահ Արտակ զաքարյանը գրում է. «Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Էդիկ Բաղդասարյան. Նոր բառապաշար է սա
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, արձագանքելով այսօր ԱԱԾ և ՊՆ տարածած հաղորդագրություններին, գրում է. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոստիկանությունը նկարագրել է մեկ շաբաթ առաջ գտած կիսամոխրացած դիակը
Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}