Քաղաքական 09:44 29/12/2020 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. «Իմ քայլ»-ում անբարոյականության մրցույթը հենց դրա համար է

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.

«փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան: Եզակի փաշինյանը ու հոգնակի երիտհայերը ( պատգամավորների այսօրվա պահվածքի պատճառները)

Չկա նիկոլին բնութագրող որևէ հատկանիշ, որ այս օրերին գրական հայերենից մինչև հայհոյախառը բառամթերքով չի հնչել: Դավաճան, վախկոտ, թուլամորթ, թուրքի հարճ, ալիևի ստրուկ, ապիկար, ձախողակ, քինախնդիր, փոքրոգի, արյուն վաճառող, կոռուպցիոներ, սեփական կնոջ գերի և այլն և այլն: Բայց.... եթե մեկ բառ, ապա ՉՄԱՐԴ:

ՉՄԱՐԴ է պետք լինել, որ լաչառ կնոջ ձայնով հարցազրույց տաս ու ամեն տհասության մասին խոսես, բայց չասես ինչքան զոհ ու գերի ունենք, ինչքան վիրավոր ու անհետ կորած ունենք, ինչի բոլոր բանավոր պայմանավորվածությունները ի վնաս մեզ են:

ՉՄԱՐԴ է պետք լինել, որ անհետ կորածների ու գերիների հարազատների, /որոնցից մեկն էլ ես եմ/ էմոցիաների հետ խաղաս, ու ասես, որ ընդդիմությունն է մեղավոր, որ հարցի լուծումը ուշանում է ու չասես, որ դու ապիկար տականք ես ու այդ հարցի լուծումը չունես:

ՉՄԱՐԴՈՒ հատուկ տեսակ պիտի լինես, որ այս աղքատ, սովի նախաշեմին կանգնած ու արնաքամ լինող երկրում խոսես ծախսատար արտահերթ ընտրությունների մասին:

ՉՄԱՐԴ պետք է լինես, որ քեզ ընտրած ժողովրդին այնքան ատես, այնքան թքած ունենաս նրանց վրա, որ հասկանալով, որ ՈՉ ՄԻ լավ բան չես կարողանալու  անել նրանց համար, միևնույն է կառչես աթոռին, ու մտքովդ չանցնի, իշխանությունը գիտակցաբար հանձնել նրան, ով քո պես պատերազմից չի վախենում, ով կարող է երաշխիք տալ, որ կպահի Սյունիքը ու պատերազմ չի վերսկսվի: Փոխարենը մարդկանց խաբես` ասելով, որ աաաաայ, եթե չտամ ինչ թուրքն ուզում է, պատերազմ կսկսվի: Բայց չասես, որ թուրքը քեզ է չոքացրել ու քեզ է թելադրում այդ ամենը, ու կան մարդիկ, ում հետ դա չի լինի ու պատերազմ չի սկսվի նորից, թեև քո օրոք այն չի էլ դադարել: Երբեմն ժողովրդին պետք է սիրել ու քայլ անել, անգամ եթե ժողովրդի ինչ որ մի մաս դրան դեմ է, բայց դա բխում է բոլորի շահից: ՉՄԱՐԴ լինելու գերադրական աստիճանը հենց այդտեղ է. Նա գիտի, որ իրենից հարյուրապատիկ շատ ունակ մարդիկ կան, որ այս պայմաններում ավելին կանեն ժողովրդի համար, բայց չի գնում, քանզի ատում է ժողովրդին, սիրում աթոռը ու ենթարկվում էրատոյին:

Հայաստան պետության ողբեգությունը կայանում է նրանում, որ այս մարդը իր փառասիրության, դավաճանության ու կործանարար ուղու մեջ մենակ չէ․ կան տարբեր խմբեր, որ նրան սատարում են, տարբեր պատճառներից ելնելով։

Այդ խմբերի մեջ ամենավտանգավորը արդարադատության նախարարի նման երիտհայերն են, ենիչերիները, մանկուրտները, որոնք փաշինյանի ամեն հիվանդագին միտք օրինականացնելու հակում ունեն, ավելին՝ դավաճանի շոյանքին արժանանալու համար նրան հիվանդագին մտքեր մատակարարողներն են: բադասյանի մտքով է անցել, օրինակ՝ դատական համակարգում անել, այսպես կոչված, բարեփոխումներ, և տարանջատել «կալանք քննող» դատարանները «կոռուպցիայի դեմ պայքար» կախարդական բառերի ներքո, որը սրբազան աղոթքի պես կրկնում են սորոսական մտավոր հետամնացները:  Կասկածելի հիվանդության հիմքով հայրենիքին պարտքը կատարած չլինելով հանդերձ, նրա ուղեղում են ծնվում այն հիվանդագին «իրավական» լուծումները, որոնց նպատակը ընդդիմությանը «փակելն» է: Եվ ուրեմն հանրային պարսավանքի նմանատիպ դրսևորումները շատ հստակ պիտի կիրառվեն սույն սուբյեկտի նկատմամբ:

Շան գլուխը թաղված է իրավական լուծումների մեջ, ու այս մարդը չպիտի խորհրդարանում զեկուցի այս հարցերը:

Ի դեպ, մի զարմացեք ԱԺ անմեղսունակների այսօրվա տգետ ու լկտի մտքերի հիթ շքերթից` սրանք քծնում են դավաճանին, քանզի հասկանում են` ԵԹԵ լինեն արտահերթ ընտրություններ, լավագույն անգամ սցենարներով, 88 հոգանոց խմբակի կեսից ավելին չի լինելու:

Եվ ուրեմն անբարոյականության մրցույթը հենց դրա համար է: Սեփական գոյության իմաստը չհասկացած մակունցը իմաստ չի տեսնում հրաժարականի մեջ, բայց իմաստային որևէ խնդիր չունի սյունիքը հանձնելու հետ, կնոպկեքի տեղը խառնած ռուբինյանը խնդիր ունի հրաժարական պահանջողների հետ, բայց խնդիր չունի նրա հետ, որ մենք չգիտենք զոհերի ու անհետ կորածների թիվը, սեփական գոյության մասին անտեղյակ եսիմով դատաստանով է սպառնում ու չի հասկանում ինչ է լինելու իրենց հետ ու այդպես շարունակ: Սրանք բոլորը խնդիր ունեն բարոյականության, խելքի, խղճի ու արժանապատվության հետ: Ոչնչից ոչնչություն դարձածները կործանեցին պետությունը, ու հիմա քծնում են դավաճանին, որ ցուցակում անցողիկ տեղ ունենան:

Բայց... դանդաղ շտապեք երեխեք: Երբեմն շաբաթը ուրբաթից շուտ գալու հատկություն ունի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}