Քաղաքական 12:51 05/01/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Երեք անխուսափելի քայլ

«Այլընտրանքային նախագծեր խումբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածն է ներկայացրել. 

«Մաս 1. Անխուսափելի օրը

Մեր ազգային-պետականօրացույցում ողբերգական էջերի առատությունը լուրջ կասկածի տակ է դնում մեր հեռանկարը։

Օրացույցը, մեծ հաշվով, ազգերի պատմության, նրա հասունության և հեռանկարիամփոփագիրն է։
Այս առումով հայկական օրացույցը մտահոգիչ է։

Ազգը կարող է ունենալ Նարեկացի, Քուչակ, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Այվազովսկի, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան և այլն, բայց, այսքանով հանդերձ, արդեն 21-րդ դարում չլինել կենսունակ։ Ունակ լինել՝ ստեղծելու համաշխարհային քաղաքակրթական արժեքներ, բայց չլինել կենսունակ։ Սա մեր ներկայի ցավոտ ռիսկերից մեկն է։
Մեր օրացույցը արժեքային և խորը բովանդակային փոփոխության կարիք ունի։Մեր օրացույցում այնպիսի փոփոխություններ են պետք, որոնք կընդգծեն և կբարձրացնեն մեր ազգային և պետական կենսունակությունը։

Ինչի՞ց սկսել.2020-ին տեղի ունեցածից հետո, մեր կենսունակությունը վերահաստատելու համար մեր օրացույցում օր առաջ նոր կարևորագույն տոնական օր պետք է մտնի՝«Սիքտիրի օր»։ Սա է կենսունակության հայտ ներկայացնելու միակ բնական և առողջ քայլը։ Միտումնավոր խուսափեցի ավելի բարեկիրթ բառ օգտագործելուց։Իրականությունն է ստիպում խոսել առավելագույնս պարզ։ Ցավոք, արժանապատիվ հրաժարականի, քաղաքական կոնսուլտացիաների միջոցով լուծումների, խորհրդարանական մեծամասնության պատասխանատվության վրա սահուն փոփոխությունների հնարավորությունները բաց թողնվեցին, ու մեր բազմադարյա հասարակությանը ուրիշ հնարավորություն չի մնացել։

Արժանապատվություն և պետական մտածողություն ունեցող շերտը որակվել է Էլիտա, և դա շատ լավ է, որովհետև հենց այդ էլիտան պետք է իրականացի այդ  արարողությունը։
Խաղաղ, մեր երեխաների ձեռքից բռնած, առանց որևէ բերովի միտինգային զանգվածի, բոլոր այն մարդկանցով, ովքեր պահանջել են թիվ 1 մեղավորի հրաժարականը՝ անկախ քաղաքական հայացքներից, դուրս ենքգալիս հրապարակ և խաղաղ ազատել տալիս կառավարության սենյակը։

Գիտնականներ, բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ, երաժիշտներ, հոգևոր առաջնորդներ, գործարարներ,համայնքապետեր, խմբագիրներ,  ուսանողներ, ազատամարտիկներ, փաստաբաններ և այլոք՝բոլորս, ում նա անվանել է պսևդոէլիտա, պետք է հավաքվենք ու մեր օրացույցում ավելացնենք վերածննդի  առաջին տոնական էջը՝ սիքտիրի օրը՝ սահմանադրական ճանապարհով։

Պատմական որոշակի փուլերում էլիտաները ժամանակ առ ժամանակ ունենում են շատ ավելի պարզ ու շատ կարևոր գործ, քան դասական էլիտարությունը՝ ազատվել աղետի վերածված պատմական պատահականությունից։ Միայն դրանից հետո էլիտան կարող է իրականացնել իր դասական էլիտար առաքելությունը՝ գեներացնել գաղափարներ, խրախուսել բանավեճեր, կրթել հասարակությունը և ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ պատնեշներ, որ այլևս երբեք ոչ ոք չկարողանա միակամ որոշել՝ մեր պետությունը տանել պատերազմի ու զոհել ամբողջ մի սերունդ։

Ինչո՞ւ եմ այսքան պարզ և առանց բարեկրթական նորմերի գրում. որովհետև, եթե մենք հնարավորինս արագ մեր օրացույցում չունեցանք այդ օրը և ցույց չտվեցինք բոլորին, որ մենք սկսում ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, ապա բոլորով մեզ են որպես պետություն «սիքստիր» անելու քարտեզից։ Ներողություն ձևակերպման համար, բայց, պերսոնաժը դեռ մի կողմ, իրավիճակըմեզ այլ հնարավորություն չի տալիս.հարաճուն «բիզիմդիրը» պիտի անպայման իր պատասխանը ստանա, և այն պիտի սկսվի մեր ներքին Ս-ից։

Մաս 2. Անխուսափելի հարցը

Երբ կյանքում ոչ  մի գիրք չկարդացածը մինչ այս պահը Նիկոլ է պաշտպանում, ասում ես՝ դե հիմա խելքը այսքան է ու դա ինչ-որ տեղ նորմալ է։ Բայց երբ տարբեր մասնագիտություններիգիրք կարդացածները լուրջ դեմքով ասում են.«բայց Վազգենը ամենալավ թեկնածուն չէ, Նիկոլը, այո պիտի գնա, բայց ո՞ւմ բերենք» այստեղ են ծագում մի խումբ հակասական հարցեր։

Դժվար էբացատրել, որ երբ տունդ վառվում է, չես մտածում՝ ոռոգմա՞ն ջրով հանգցնես, թե՞ խմելու, կողքի՞ հարևանի, թե՞դիմացի։ Միակ բանը, որ մտածում ես՝ հրդեհը մարելն է. սա է առողջ ռեակցիան։ Իսկ երբ ազգովի 2.5 տարի հանդուրժել ենք պատմական պատահականությանէ´լ հարբած եթերները, է´լ քաղաքի կենտրոնում խորովածներն ու անվերջ ուտելը, անդադար անգրագիտությունները, հեղափոխականից մինչև ճոխ կյանք թռիչքը, փողոցայինի բառապաշարը, պետության կազմաքանդումը, պատերազմը, պարտությունը ու կորսված ամբողջական սերունդները, դրանից հետո քննարկել թե սա կամ նա, ընդ որում՝մի կարճ փուլ, արդյո՞ք ամենալավ թեկնածուն է։ Երևի պետք է ավելի պարզ խոսել,որ

ա. Լավագույն թեկնածուի կաստինգի ժամանակ մեր պետությունը չունի, մի քիչ էլ ուշացնենք՝ պետության փլուզումը չենք կանգնեցնելու։ Կարճ փուլի ռիսկերը պետք է համբերատար ու պարզ բացատրել, դիմացինիդ հասկանալի, որ շաբաթներ հետո լինելուէ այնպիսի տնտեսական աղետ, որ հաց կարող է չունենաք, որ ձեր  խնայողությունները փոշիանալու են, որ դրամի կուրսը կարող է լինել աներևակայելի թվերի, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կլինեն և այլն, որ աշխատավարձ ու թոշակի խնդիր է լինելու։ Բացատրեք, որ եթե անվտանգային լուրջ քայլեր չարվեն, պատերազմի երկրորդ փուլը շատ իրական է։

բ. Ձեր պատկերացրած լավագույն թեկնածուներից շատերը պարզապես չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն։ Ուղղակի չեն ուզումպետության լինել-չլինելու այս հանգրվանին իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Չեն ուզում իրենց անդարդ գլուխը պրոբլեմների տակ դնել։ Ու առաջիկայում է´լ ավելի  քիչ մարդ է մնալու, ով պատրաստ կլինի պատասխանատվություն վերցնել։

Ես շատ ավելի մտահոգիչ պրոբլեմ եմ տեսնում, քան՝ կոնկրետ թեկնածուի խնդիրը։ Միասնական թեկնածուին ցանկացած պահի կարելի փոխել, եթե կա այլ հանրային պահանջ։ Բայց ես կարծում եմ, որ «այո, Նիկոլը պետք է գնա, բայց դե ոչ այս թեկնածուն...» հաճախ հնչող ձևակերպումը հնչելու էր ցանկացած այլ անունի դեպքում։ Ցանկացած այլ միասնական թեկնածուի դեպքում նույնը ասվելու էր։

Ինչի՞ մասին է սա խոսում. ես կարծում եմ, որ մեր հասարակության մի զգալի մասը, ինչպես բոլոր ցավոտ խորքային հարցերում, այստեղ նույնպես ազնիվ չէ և իբր թեկնածուի շուրջ իր անհամաձայնությամբ քողարկում է շատ ավելի կարևոր ասելիք. ես ունեմ խոր կասկած, որ մեր հասարակության մի պատկառելի զանգված ուղղակի իր մեջ սկսել է «մերժել պետությունը», չի հավատում պետության հեռանկարին, չի տեսնում իրեն այս պետության մեջ, և պետության հեռանկարը իրենը չէ։ Եվ կարծում եմ, որ հային բնորոշ՝ պետության դժվարին պահին ուղղակի պետությունից հեռու մնալու հատկանիշն այսօր լայն թափ է հավաքում և քողարկվում է թեկնածուների մերժմամբ։

Ի՞նչ հեռանկար է այդ դեպքում ուրվագծվում։ Պետականության փլուզման տեմպերը և ընդհանուր վիճակը մի պահի կարող են լինել այնպիսին, որ իրավիճակը պարտադրի իր կոնկրետ լիդերին, և պետության ղեկը վերցնի նա, ով կկարողանա կանգնեցնել Հայաստանի տարածքի ամենօրյա փոքրացումը, նոր պատերազմի վտանգը և տնտեսական կոլապսը։ Այդ դեպքում արդեն ոչ ոք չի հարցնելու գիրք չկարդացածների կարծիքը, իսկ տանը նստած իներտ կրթվածները ստիպված ընդունելու են փաստը։ Ի վերջո, Հայաստանում դեռ կա պետության կրող մի շերտ, որն առայժմ կենսունակ է։

Բայց միայն հասարակությանը մեղադրելընույնպես ճիշտ չէ, ևպետք է ընդունել, որ գործող հարթակը պարտավոր է լինել շատ ավելի բովանդակային։ Միայն մերժումով հնարավոր չէ պրոցեսներ գեներացնել, անհրաժեշտ են կառուցողական գաղափարներ՝ այլընտրանք։

Մաս 3. Անխուսափելի փուլը

Առաջին և երկրորդ քայլերը, իրենց ողջ կարևորությամբ հանդերձ,տեխնիկական են, բայց միայն դրանից հետո է հնարավոր երրորդ՝ ամենակարևոր փուլի գոյությունը՝ վերելքի ճանապարհը, աշխատանքը՝ Հայաստանի և Արցախի ապագայի  համար։ Մենք պետք է գտնենք մեր վերելքի բանաձևերը։ Դա շատ բարդ է, բայց միանշանակ հնարավոր է։

Առաջին և երկրորդ տեխնիկական քայլերի ուշացումը, սակայն, փոքրացնում է այդ հնարավորությունը։ Երրորդ փուլի խնդիրն է՝ ազգային վերելքի բանաձև և այն իրագործելու ունակ թիմեր։ Իսկ դա հաստատ ո´չ այսօրվա լոզունգներ են, ոչ էլ՝ այսօրվա հարթակը»։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}