Քաղաքական 13:35 14/01/2021 Տարածաշրջան

Եթե Հայաստանում իշխանության մնար Ղարաբաղի հին քաղաքական վերնախավը, 2020-ի աշնանը ռազմական իրավիճակն այլ կլիներ․Կոնստանտին Մակիենկո

«Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվեց երկու ամիս առաջ: Պատերազմում պարտված Հայաստանում շատերի համար նման արդյունքն անակնկալ էր: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ կանխատեսում էին ղարաբաղյան պատերազմի արդյունքը մի քանի տարի առաջ, այդ թվում ՌԴ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն»,-այս մասին գրում է MK-ն, որը վերլուծաբանի հետ զրուցել է  պատերազմի, դրա կանխատեսումների մասին, որն արվել էր 2,5 tարի առաջ՝ 2018-ին, կապված «Փոթորկին սպասող. Հարավային Կովկաս» գրքի հրատարակման հետ, նկարագրելով Ղարաբաղում պատերազմի անխուսափելությունը։ 

Իսկ ինչը հնարավոր չէր եղել կանխատեսել հարցին, վերլուծաբանն ասում է, որ այն էր, որ ադրբեջանցիներն իրենց առջև ռազմավարական բնույթի այդպիսի վճռական նպատակներ կդնեին:

«Ենթադրում էինք, որ, ամենայն հավանականությամբ, նախքան ղարաբաղյան հիմնախնդրին վերջնական լուծում տալու փորձը, Ադրբեջանը կանցկացներ առնվազն մեկ կամ երկու ավելի համեստ մասշտաբի գործողություններ՝ 2016-ի ապրիլի  սրման օրինակով»,-ասում է վերլուծաբանն ու հավելում, որ այն, որ Բաքուն իր առջև խնդիր դրեց վճռական պարտություն հասցնել հայկական կազմավորումներին և վերականգնել վերահսկողությունը «ադրբեջանական տարածքների և հենց Ղարաբաղի տարածքի մի մասի նկատմամբ» չէին սպասում։

Իսկ թե ինչու չէին կանխատեսել, նշվում է, որ հարցազրույցը տեղի է ունեցել նախքան 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ դառնալը։

«Եթե Հայաստանում իշխանության մնար Ղարաբաղի հին քաղաքական վերնախավը, 2020-ի աշնանը ռազմական իրավիճակն, ամենայն հավանականությամբ, որոշ չափով այլ կլիներ: Հնարավոր է, որ Բաքուն պարզապես չէր համարձակվի նման լուրջ գործողություն ձեռնարկել: Այսինքն, 2018-ի սկզբին դեռ պարզ չէր, թե որքան անօգնական է առաջնորդ Փաշինյանը: Մի բան է, երբ պետության ղեկավարը իրական պատերազմի միջով անցած մարդ է, եթե խոսենք, օրինակ, Քոչարյանի մասին, և մեկ այլ բան, երբ պետության ղեկավարը լրագրող է»,-ասում է  Մակիենկոն, նշելով, որ Փաշինյանը հիշեցնում է մեկ այլ պարտվածի՝ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյին։

«Մենք չգիտեինք, որ Հայաստանում քաղաքական վերնախավը փոխվելու է, և որ նոր քաղաքական ղեկավարությունն այդքան միջակ է լինելու: Եվ երկրորդը, իհարկե, չէինք կարող պատկերացնել, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս հակամարտությունում այնքան ուժեղ կլիներ: Այժմ հետզհետե պարզ է դառնում, որ ադրբեջանական ռազմական կազմավորումներում ներկա էին թուրք ռազմական խորհրդականներ: Եվ ոչ միայն որոշ շտաբներում նրանք զբաղվում էին ռազմական գործողությունների մշակմամբ և դրանց պլանավորմամբ: Նրանք ներկա էին ադրբեջանական զորքերի մարտական կազմավորումներում՝ մինչ գումարտակի մակարդակ»,-նշում է  Մակիենկոն, ասելով, որ նրանք էին ղեկավարում ցամաքային ռազմական գործողությունները, անօդաչու թռչող սարքերի շահագործողները ևս հաճախ թուրք էին:

Հարցին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների վերլուծության հիման նա անվանել էր Հայաստանի պաշտպանության այն թույլ կողմերը, որոնք կարող են բերել պարտության. Երկու տարի շարունակ այս խնդրահարույց հարցերը չեն լուծվել Հայաստանի և Լեռնային արաբաղի իշխանությունների կողմից, Մակիենկոն պատասխանել է, որ հարցերը չլուծվեցին մինչև 2018 թվականը, երբ Փաշինյանը եկավ Հայաստանում իշխանության, իսկ նրա ժամանմամբ իրավիճակը միայն վատացավ:

«Կարող ենք թվարկել մի քանի հիմնական սխալներ, որոնք թույլ են տրվել պատերազմից առաջ: Սա տարածքի ինժեներական պատրաստման անտեսումն էր։ Հարավում՝ ռազմական գործողությունների այս թատրոնում տանկային վտանգավոր միակ ուղղությամբ, պաշտպանական կառույցները, պարզվեց, ամենաթույլն են: Երկրորդ՝ քողարկման անտեսումն էր: Երրորդ՝ առաջխաղացման ընթացքում բացասական ընտրություն, երբ առավելությունը տրվում էր նախաձեռնություն չունեցող սպաներին, ովքեր ունակ էին միայն համաձայնություն տալ իրենց վերադասին և քաղաքական ղեկավարությանը: Այս բոլոր խնդրահարույց հարցերը չեն լուծվել։ Ինչո՞ւ, այս հարցին ես մասամբ պատասխանեցի, երբ խոսեցի միջակ ռազմաքաղաքական ղեկավարության մասին»,-ասել է վերլուծաբանը։

Մակիենկոն մեկ հանգամանք ևս նշում է․ այն է, որ 1992-1994 թվականների պատերազմի արդյունքում և հետագա բախումների արդյունքում, այդ թվում 2016-ի ապրիլին, հայերը գերակայության բարդույթ ձևավորեցին ադրբեջանցիների նկատմամբ՝ կարծելով, որ չնայած ռազմատեխնիկական և թվային հետամնացությանը ադրբեջանցիներից, իրենք կազմակերպվածությամբ և բարոյահոգեբանական հատկություններով գերազանցում են ադրբեջանցիներին: Եվ հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական հետևակը և տանկիստները նույնպես կատարելապես մոտիվացված և պատրաստված են:

«Հակառակորդին թերագնահատելը շատ վտանգավոր բան է»,-ասում է Մակիենկոն։
Մակիենկոն նշում է, որ վերցնելով Շուշին՝ ադրբեջանցիները ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի ողջ պաշտպանության փլուզման վտանգ:

Հայ-ադրբեջանական հակամարտությանը Թուրքիայի ռազմական մասնակցության  ու նրա օգուտի վերաբերյալ Մակիենկոն ասում է, որ  Թուրքիայի դերը շատ բարձր էր: Անկարան, ավելի ճիշտ՝ նախագահ Էրդողանը փորձում է իրականացնել մի քանի նախագիծ:

«Սա նեոօսմանյան նախագիծ է՝ վերահսկողություն վերականգնելու այն տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության մաս: Երկրորդ նախագիծը համաթուրքական է: Այսինքն, Էրդողանը ցանկանում է դառնալ թյուրքական աշխարհի առաջնորդը: Երրորդը իսլամական նախագիծ է, որի նպատակը իսլամական աշխարհի առաջնորդ դառնալն է: Այս իմաստով, Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր օղակ է: Էթնիկ առումով և լեզվաբանական՝ սա Թուրքիային ամենամոտ երկիրն է: Նրանք արյունով եղբայրական ժողովուրդներ են: Եվ, հետևաբար, Ադրբեջանն, իհարկե, Էրդողանի պանթուրքիստական նախագծի իրականացման առաջին օբյեկտն է: Գումարած աշխարհագրությունը: Թուրքերը Ադրբեջանի տարածքով մտնում են Կասպից ծով և կարող են հետագա ազդեցություն ունենալ Կենտրոնական Ասիայում և Վոլգայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Այսինքն, Ադրբեջանին հատկացված զանգվածային օգնությունը Էրդողանի ծրագրի իրականացման մաս է կազմում: Այս նախագիծն իրականացնելու հետագա փորձերը կլինեն Ղազախստանում, Հյուսիսային Կովկասում, Վոլգայի շրջանում: Նրանք չեն դադարի»,-ասում է Մակիենկոն։

Վերլուծաբանը շատ դժվար ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար։

«Հայաստանի պետականության համար շատ մեծ ռիսկեր կան: Դրանք ռազմական աղետի արդյունք են: Միևնույն ժամանակ, ռիսկերը մեծապես սրվում են միջակ և անվճռական քաղաքական ղեկավարության կողմից: Կարծում եմ՝ այժմ կտրուկ սրվում է միգրացիան: Առաջիկա 2-3 տարիներին Հայաստանը կլքի մինչև 200 հազար մարդ: Երկու միլիոն բնակիչ ունեցող երկրի համար սա աղետ է: Հայաստանի համար գոյատևելու միակ ճանապարհը Ռուսաստանի հետ ինտեգրման գործընթացների ամրապնդումն է: Չնայած դա աշխարհագրական առումով դժվար է անել:

Այլ հարց է․աա հիմա Ռուսաստանին պե՞տք է:

Կարծում եմ, որ այժմ Լեռնային Ղարաբաղում կաճեն ռուսամետ ինտեգրացիոն տրամադրությունները և բուն Հայաստանից հեռանալու ցանկությունը, որը չկարողացավ պաշտպանել: Հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում ավելի բարձր հնչեն Ռուսաստանի հետ դաշինքի օգտին ձայները՝ ընդհուպ մինչև նրան միանալը»,-կարծում է Մակիենկոն։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}