Ադրբեջանը հայտնում է Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին, ՀՀ ՊՆ-ն՝ հերքում
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է այս տվյալները՝ այն որակելով սուտ: Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ Ադրբեջանի հաղորդագրության, «հակառակորդի կողմից սադրանքները շարունակվում են Հայաստանի հետ Ադրբեջանի պետական սահմանին» ու փետրվարի 2-ին, ժամը 05:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղում (Ադրբեջանն այն ներկայացնում է Ղազախի շրջանի գրավված Աշագի Ասկիպարա գյուղ․-խմբ․) տեղակայված Հայաստանի զինված ուժերը 20 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ «կրակոցներ արձակելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սահմանային մարտական կետի ուղղությամբ»։
«Դա բացարձակ սուտ է», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ