Մտածված սթրեսային վիճակ են ստեղծում, հատուկ չեն թողնում, որ մարդիկ սթափվեն. Կարինե Նալչաջյան
«Պատերազմից հետո շոկային վիճակը չի կարող ավարտված լինել թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչև այսօր լսում ենք տեղեկատվություն այն մասին, որ դեռ տասնյակ զոհերի մարմիններ են հայտնաբերվում: Մենք ուղղակի չենք կարող դուրս գալ սգացողի իրավիճակից, դրան էլ գումարվում է վատթարին սպասելու հոգեվիճակը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանի խոսքով՝ հասրակության տրամադրությունների փոփոխություններ են տեղի ունենում, նկատելի է և փորձագետների միահամուռ գնահատակններով դժգոհությունները գնալով դառնում են ավելի մասսայական:
Շեշտելով, որ այդ գործընթացը դանդաղ է գնում՝ հոգեբանը նկատեց, որ կա հասարակության երկու ենթաշերտ, որից մեկը դեռևս թմբիրի մեջ է մյուսը համառորեն կառչել է իր դիրքորոշումներից:
«Դա վերլուծական մտքի, ինտելեկտի, բարոյական արժեքների պակաս է ուղղակի»,- երևույթը բացատրեց հոգեբանը:
Նրա խոսքով, սովորաբար մարդիկ, որոնք առանձնապես ինքնահաստատված չեն, շրջապատի վրա ազդեցություն չունեն, հարգված լինելու, իրենց կարծիքը կարևորված լինելու զգացողության պակաս ունեն, անցնելով «թավշյա» հեղափոխության միջով՝ իրենց կարևորված են զգացել և իներցիայով այդ վիճակում են:
Նալչաջյանի ներկայացմամբ, մյուս շերտը պաշտոնյաների բարեկամներն ու ծանոթներն են, որը շահադիտական նպատակով է սատարում իշխանություններին ու զուտ կերակրամանի հարց է լուծում:
Նա գտնում է, որ հասարակության մեջ կա նաև շերտ, որը գիտակցում է, թե ինչ աղետի մեջ է և ինչ մեծ աղետների առաջ է կանգնած:
Չինքնահաստատված շերտը, ըստ Կարինե Նալչաջյանի, շատ արագ է փոխում է իր դիրքերը և սպասում են, թե ինչ իրավիճակ կստեղծվի, որպեսզի անցնեն կշեռքի ծանր նժարի վրա:
Հոգեբանը նկատեց, որ վերջին երեք տարիների ընթացքում մարդկանց հուզական վիճակների այնպիսի կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, նրանք այնպիսի հարվածներ են ստանում սպասումներից, որ ցնցվում են, իսկ զոհերը, գերիները, հայրենիքի կորուստի հարվածները շշմեցնում են մարդկանց:
«Ժողովուրդը շրջապտույտի մեջ է, չի հասցնում սթափվել մի հարվածից ու էլի նոր հարվածներ: Ասենք մեկը թրքահաճո ինչ-որ բաներ է ասում, մարդիկ մինչև մտածում են՝ ո՞նց կարելի է՝ նոր հարված են ստանում: Սա մտածված բան է, հատուկ չեն թողնում, որ մարդիկ սթափվեն»,-համոզված է հոգեբանը:
Նրա խոսքով, սթրեսային իրավիճակում մարդը դառնում է եսակենտրոն, սևեռվում է իր խնդիրների վրա, ինչով էլ բացատրվում է օդանավակայանում արձանագրված նման արտագաղթի միտումը:
Հոգեբանը բացատրեց, որ հասարակության մոտ կոմուլյատիվ աֆեկտի կուտակման վիճակ է, և կարող է նույնիսկ առաջին հայացքից ոչ կարևոր բանից մեծ պայթյուն տեղի ունենալ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում