Ծանրամարտիկները պատրաստվում են ապրիլին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
18:22 05/02/2021
Հայաստան

Ծանրամարտիկները պատրաստվում են ապրիլին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը

Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում այսօր ավարտվել է ՀՀ տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Վերջին ակորդը  հնչեցրել են գերծանրքաշայինները: Նրանց  պայքարին մասնակցել են նաև էջմիածինցի հանրաճանաչ Սիմոն Մարտիրոսյանը, որը ցանկացել է  իր ուժերը  փորձել ավելի բարձր քաշային կարգում  և կանգնել է պատվանդանի երրորդ աստիճանին: Հաղթող  է ճանաչվել  մեր մյուս անվանի ծանրոդ,  գյումրեցի  Գոռ Մինասյանը: Նրա համաքաղաքացներից ուժեղագույնի պատվին արժանացել են նաև Գառնիկ Չոլակյանը / 55 կգ / ,  Նշան Անտոնյանը /  73 կգ / և Սամվել Գասպարյանը / 109 կգ /: Ուժեղագույն ճանաչվեցին նաև քասախցի Մոնթե Միխիթարյանը / 67 կգ /, էջմիածինցիներ  Անդրանիկ Պապեյանը / 61 կգ /, Կարեն Մարգարյանը / 81 կգ /, Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ / և Արսեն Մարտիրոսյանը / 102 կգ /:

Ծանրամարտի  գլխավոր թիմը առաջիկայում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի  Ծաղկաձորում  և մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում մեծ տեղ կհատակացվի մարզիկների ընդհանուր պատրաստականության  բարելավմանը, նպատակով,որ նրանք հաջողության հասնեն Մոսկվայում  ապրիլի 4-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:

Placeholder
Ծանրամարտիկները պատրաստվում են ապրիլին Մոսկվայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը