Քաղաքական 15:17 06/02/2021 Հայաստան

Իշխանություններն իրենց աթոռները պահելու համար կարծես ապառիկով կյանքեր են նվիրում թշնամուն. Վրթանեսյան

«Հայաստանի իշխանության ներկայացուցիչները խաղաղասիրության մասին են խոսում, նաև անում են։ Մենք ամեն շաբաթ նորություն ենք ստանում, որ հերթական բնակավայրի մոտ մեր դիրքը զիջել են ադրբեջանիցներին»,- ասուլիսում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա նշեց, որ երեկ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտի հայկական դիրքերն են հետ քաշվել. «Իշխանությունն իրեն բնորոշ ոճով սկզբում այդ լուրն անվանեց լկտի սուտ, ապատեղեկատվություն, հետո կմկմալով հիշեցին GPS-ը, իսկ հիմա տեղեկատվություն է տարածվել, որ հայկական հենակետն այդտեղից հետ է քաշվել։

Ադրբեջանցիները եկել են, վերջնագիր են ներկայացրել մինչև այս ինչ ժամը նահանջել։ Զինվորականները գլխիկոր նահաջել են՝ կտրուկ վատթարացնելով այդ գյուղի պաշտպանական վիճակը»։

Ռազմական փորձագետի խոսքով, թշնամին ոչ միայն սպառնում է, նաև անում է։

«Թվում է՝ մի քանի քառակուսի մետր է, հեկտար է, բայց եթե վաղն իրավիճակը սրվի, նշանակում է՝  այդ բոլոր գյուղերը դատարակվելու են։

Հետագայում, եթե կարողանանք վերականգնել բանակը, իհարկե, ոչ այս իշխանություններով, հարյուրավոր կամ գուցե հազարավոր կյանքեր են պահանջվելու այդ անվտանգային համակարգը վերականգնելու համար։

Այսօր իշխանություններն իրենց աթոռները պահելու համար՝ գնում են այդպիսի զիջումների, ըստ էության, իրենք կարծես ապառիկով կյանքեր են նվիրում թշնամուն»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ինչ վերաբերում է Կարսում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նա նշեց, որ դրանք պլանային բնույթ են կրում, բայց չի նշանակում, որ չպետք է անհանգստանալ։  Վրթանեսյանի խոսքով, զորավարժությունների միջոցով թշնամին կատարելագործում է իր ուժերը, բացի այդ՝ դրանք ուղղված են Հայաստանի ու ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի դեմ։

Գերիների հարցը, ըստ փորձագետի, խաղաթուղթ է և Ալիևի, և Նիկոլ Փաշինյանի համար. «Ալիևը գերիների հարցով շանտաժ է անում Հայաստանին, առանձին նաև Փաշինյանին։ Երկրորդ՝ Փաշինյանն իր հերթին գերիներով շանտաժ է անում թե Հայաստանի բնակչությանը, թե հենց գերիների հարազատներին, նաև ընդդիմությանը։

Կարծես թե մենք էլ ենք գերի  փորձված, հին շանտաժիստ Ալիևի ձեռքում, և շանտաժիստ Փաշինյանի ձեռքում։

Ուղղակի Փաշինյանն ուժը չի պատում Ալիևի վրա, սեփական բնակչության վրա է պատում, իրենց է շանտաժ անում։

Մի լուրջ խնդիր եմ տեսնում, իհարկե, ասած միանշանակ չի ընդունվելու. եթե Ալիևը տեսնում է, որ գերիների հարցն այդպիսի հարմար լծակ է մեզ ճնշելու համար, անընդհատ փորձելու են նոր գերիներ վերցնել։ 62 գերի վերցվել է արդեն հրադադարի համաձայնությունից հետո»։

Նա նշեց, որ իշխանության՝ նույնիսկ տեղեկատվական պատերազմը սեփական ժողովրդի դեմ է։ Կ. Վրթանեսյանի խոսքով, սակայն տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը ցանկանում է, տենչում է ընդմիշտ մնալ իշխանության՝ իր, գուցե հետո կնոջ, երեխաների, թոռների համար։ Նրա գնահատմամբ, Փաշինյանի բոլոր գործողությունները  տիպիկ պոպուլիստ բռնապետի գործողություններ են, բավականին շատ զուգահեռներ կարելի է  անել Հիտլերի հետ՝  իշխանությունը զավթելու, պահելու մեխանիզմներում, նույնիսկ խաբելու, ատելություն քարոզելու, պառակտելու ձևերում։

Խոսելով ընդդիմության գործողությունների մասին, ըստ փորձագետի, փորձը ցույց տվեց, որ այդքան էլ արդյունավետ չեն, ներքին անհամաձայնություններ կան, որոնք, բնականաբար, ակտիվորեն հրահրվում են հենց իշխանությունների կողմից։

«Այո, եղել է կոռուպցիա, բազմաթիվ խնդիրներ, սակայն այն, ինչ արեց նոր իշխանությունը Հայաստանի պետականության հետ, աննկարագրելի է, լրիվ ավերվեց հայկական պետականությունը, այդ գործընթացը շարունավում է, իսկ այդ մարդիկ պնդաճակատորեն շարունակում են իրենց գործը։

Ցանկացած առաջնորդի, որում տեսնում են թեկուզ փոքր մրցակցային  վտանգ Փաշինյանին, միանգամից փորձում են ոչնչացել ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես, հեղինակազրկել։ Այսինքն, նույնը, ինչ անում էին թուրքերը Ցեղասապանության ժամանակ՝ վերացնելով հայ ժողովրդի առաջնորդներին, հեղինակավոր մարդկանց։ Նույն անում է Փաշինյանը քարոզչական գործիքներով, դրան գումարած անորոշությունը,  որից մարդիկ բարոյալքվում են, հուսահատվում, ինչի պատճառով էլ գնում են երկրից»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}