Ստերով է կերակրել մեր ժողովրդին, ի՞նչ թավիշի մասին է խոսքը․ Սերոբ Գասպարյան
«Նիկոլի գնալը չպետք է էսքան ձգվեր»,- այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասում է Արցախի հերոս, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։
«Երբ նա խոսեց «Իսկանդերի» մասին, պատկերացում չուներ, թե դա ինչ է։ Դրանից հետո պետք է ամոթ ունենար և հասկանար, որ մեր մտավորականությունը, զինվորականությունը, իր խոսքով ասած՝ էլիտար մասսան իրենից հրաժարվել է, և նա պետք է գնա, անելիք չունի»,- նշում է Սերոբ Գասպարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես, «վերջ թավիշին» արտահայտությանը, նա ասում է․
«Ստերով է կերակրել մեր ժողովրդին, ի՞նչ թավիշի մասին է խոսքը։ Եթե Նիկոլի ձեռքը մի տոկոս հնարավորություն լիներ, բոլոր նրանց, ում մեղադրել է իր պատգամավոր եղած ժամանակ, նա արդեն դատել էր։ Ի՞նչ թավիշի մասին է խոսքը։ Ասել ու ասում եմ՝ մինչև 8000 զոհը թավի՞շ էր, թավի՞շ էր երկիրը ծախելը, տանուլ տալը, տնտեսությունը քանդելը, ինչքա՞ն կարելի է։ Այսօր մի բան է ձևավորվել՝ մի կողմը հանուն հայրենիքի է, մի կողմը՝ հանուն Նիկոլի։ Չեմ հասկանում՝ այս ազգը ե՞րբ դարձավ այսքան մարդապաշտ»։
Սերոբ Գասպարյանի համոզմամբ՝ սա արդեն վերջն է և Փաշինյանը պետք է ոչ թե գնա, այլ պատասխան տա իր արածի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ