Քաղաքական 13:20 01/03/2021 Հայաստան

Երևանում ներքաղաքական պայքարի վառելիքը «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններն էին․ ռուսական Առաջին ալիք

Ռուսական Առաջին ալիքը ծավալուն ռեպորտաժով կիրակնօրյա եթերում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Երևանը շարունակում է մնալ մի վայր, որտեղից եկող նորությունների նկատմամբ մեծ է հետաքրքրությունը: Եվ խոսքը իրադարձությունների ներքին կողմի մասին չէ, երբ խորհրդարանը հանրահավաքներ է անցկացնում քաղաքական պահանջներով և խորովածի բույրով: Կամ երբ վարչապետը թղթերով ռմբակոծում է նախագահի աշխատակազմը՝ Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու համար: Մենք պետք է հասկանանք այս բոլոր գործընթացների վառելիքը: Հրթիռի բաղադրիչը՝ փոքր, բայց ևս դրանում առկա է: Չնայած բանաձևը, իհարկե, շատ ավելի բարդ է»,-ասում է հաղորդավարը:

Նշվում է, որ Երևանում ներքաղաքական կոնֆլիկտի սրումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մանրամասն հանրային ուսումնասիրության ֆոնին, և Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավոտության» մասին հայտարարությունից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, թե  «կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

«Իսկանդերների մասին պատմությունը, որն իբր պայքարում է ընդամենը 10%-ով, ընկալվում է որպես անեկդոտ, բայց կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ այսպիսով Հայաստանի կառավարության ղեկավարը նշան է տալիս Արևմուտքի վերահսկվող հասարակական կարծիքին, թե ռուսական զենքն այնքան արդյունավետ չէ, որքան ընդունված է մտածել, ասում են՝ նրանից չես վախենա, ծայրահեղ դեպքում վախենալ միայն 10% -ով:

Ահա այսպիսի տեսք ունի այս տրամաբանության վիզուալիզացիան․ հրթիռի թռիչք, տուժած տարածք, կադրեր Սիրիայից: Դուք պետք է ունենաք վառ երևակայություն՝ պատկերացնելու համար, որ այս հրթիռային համակարգի արդյունավետությունը հանկարծ իջնի՝ հասնելով 10% -ի: Այսինքն ի՞նչ, հրթիռը ոչ թե ամբողջությամբ է թռել, այլ դրա տասներորդը միա՞յն: Թե՞ նա թռել է հեռավորության միայն տասներորդ մասը մինչև նշանակետ»,- ասվում է ռեպորտաժում ու ցուցադրվում «Իսկանդեր» հրթիռի արձակման կադրերը։

Նշվում է, որ ռազմական փորձագետները, ովքեր լսել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման ենթադրությունը, «զարմանքից ոչ միայն հոնքերն են բարձրացրել, այլ կարելի է ասել՝ «աչքերն են ճակատին բարձրացրել»: Ի վերջո խոսքը նույնիսկ բարձրաստիճան քաղաքական գործչի ողջախոհության մասին չէ, այլ դպրոցական մաթեմատիկայի դասընթացից տարրական գիտելիքների։

«Որպեսզի ասենք, որ «Իսկանդեր»-ի մարտագլխիկների միայն 10% -ն է պայթում, պետք է առնվազն 10 հրթիռ արձակվի, որպեսզի մեկը պայթի, իսկ ինը չպայթի: Հայաստանում կար «Իսկանդեր»-ի չորս հրթիռ: Եթե խոսենք այն մասին, որ իբր պայթել է արձակված հրթիռի 10% -ը, ապա դա, ընդհանուր առմամբ, լիակատար հիմարություն է: Հրթիռը կարող է պայթել կամ չպայթել: Այն չի կարող պայթել կեսով, մեկ երրորդով կամ 10%-ով», - բացատրում է Ռուսաստանի հրթիռահրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զուսպ հայտարարություն արեց այս գնահատականի վերաբերյալ՝ ավելացնելով, որ «Իսկանդերը», ըստ իր օգտագործման փորձի, խփում է թիրախները 100% -ով:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարեց, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել, և, ըստ ամենայնի, Փաշինյանին մոլորության մեջ են գցել։
Մեջբերվում է Yerevan.Today-ի կողմից «10%-ի պայթելու մասին հայտարարությունը» մեկնաբանելու խնդրանքը Հայաստանի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը հեգնանքով պատասխանել էր. «Իհարկե, դա անհնար է: Ինչպե՞ս, Իսկանդե՞րը, 10 տոկո՞ս: Կներեք, բայց սա լուրջ չէ: Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել, բայց դա անհնար է»:

Այս պատասխանի հեգնանքը, դատելով տեքստից, ըստ էության, Փաշինյանը որպես անձնական վիրավորանք ընդունեց և հեռացրեց Խաչատրյանին: Դրանից հետո Գլխավոր շտաբի գրեթե 40 գեներալ դիմում են գրել՝ պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Փաշինյանը որոշեց հեռացնել Գլխավոր շտաբի պետին, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ընդունի այս որոշումը, քանի որ դա հակասահմանադրական է: Փաշինյանը պնդում է, որ այս ամենը հեղաշրջման փորձ է, ասվում է ռեպորտաժում։

Իսկ 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, Երևանում ընդդիմության հանրահավաքի առաջնորդներից Վազգեն Մանուկյանն «Առաջին ալիքին» ասել է․ «Սա հեղաշրջում չէ: Բանակն ունի սահմանադրական իրավունք մատնանշելու Հայաստանի անվտանգությանը սպառնացող հիմնական թշնամուն: Եվ նա մատնացույց արեց: Հայտարարելով, որ սա Նիկոլ Փաշինյանն է: Իշխանությունները հոգեվարքի մեջ են: Նրանք փորձում են ժողովրդին հանել բանակի դեմ: Մեզ վճռականություն ու զսպվածություն է պետք: Գործն արդեն ավարտվում է: Մենք պետք է համատեղ ջանքերով վռնդենք Փաշինյանին և վերականգնենք մեր հայրենիքը»:

Ասվում է, որ ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է երկրի ոչ կոմպետենտ կառավարման և  նույնիսկ նրա շահերին դավաճանության մեջ։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին անցյալ տարվա զեկույցներում ստանդարտ արտահայտությունն էր. «Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են»: Այժմ «շփման գիծը», որը դեռ խաղաղ է, բարեբախտաբար, տեղափոխվել է Երևանի կենտրոն»,-նշվում է ռեպորտաժում:

Այս պատկերը, ինչպես ասվում է, պետք է ծանոթ լինի Հայաստանի ներկայիս վարչապետին, որը իշխանության եկավ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների միջոցով: Եվ հիմա հանդիսատեսը զվարճանում է հատուկ Փաշինյանին ուղղված ներկայացմամբ, այն է՝  «Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագրի մասին, որը կնոջ հետ միասին գնդակահարվել էր պետական հեղաշրջումից հետո»: Հավաքվածները վստահեցնում են, որ իրենք բողոքելու են մինչ Փաշինյանի հրաժարականը, որի անունը կապված է Լեռնային Ղարաբաղում կրած պարտության հետ:

Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի քննադատները տեղի ունեցողը, այդ թվում ռազմական պարտությունը, բացատրում են, Ռուսաստանից աշխարհաքաղաքական շրջադարձն ավարտելու նրա ցանկությամբ: Խոսվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մեծության մասին, նշելով, թե այն աշխարհում երկրորդ ամենամեծ դեսպանությունն է՝ Իրաքից հետո, որի աշխատակիցների թիվը գնահատվում է  2000-2500:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}