Էրդողանը հրահանգել է «Ղարաբաղի հաղթանակի», «Խոջալուի» մասին թուրք-ադրբեջանական ֆիլմեր ու սերիալներ նկարել
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրահանգով կնկարահանվեն թուրք-ադրբեջանական համատեղ ֆիլմեր ու հեռուստասերիալներ՝ պատմական իրադարձությունների հետ, ինչպիսիք են Ղարաբաղում հաղթանակը, Կովկասյան իսլամական բանակը և Ղոջալուն»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆախրալդին Ալթունը՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ հանդիպմանը, գրում է TRT Haber-ը։
Թուրք-ադրբեջանական կողմը քննարկել է հաղորդակցության, մեդիայի, մշակույթի, հեռուստասերիալների հետ կապված համագործակցությունը։
Նշվում է, որ «գործընկերները պատրաստվելու են և Ադրբեջանի, և Թուրքիայի վավերագրական ֆիլմերը կլինեն բարեկամության և եղբայրության խորհրդանիշ»:
Նկատենք, որ վերջին 10-15 տարում սեփական արտադրության սերիալները, հատկապես պատմական հեռուստասերիալները աննախադեպ քարոզչական գործիք են դարձել Անկարայի համար:
Գեղարվեստական ոճով նկարահանված պատմական սերիալներում շատ հաճախ փաստերի աղավաղմամբ Օսմանյան կայսրությունը ներկայացվում է իրականությունից տարբերվող դրական լույսի ներքո: Մյուս սերիալներում պրոպագանդվում է թուրքական մշակույթը, խոհանոցը, լեզուն, տեսարաժան վայրերը և այլն:
Անկասկած, փաստերի խեղաթյուրումն ու հակահայկական ադրբեջանաթուրքական պրոպագանդան են լինելու նախատեսվող ծրագրերի հիմքում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի մշակույթի նախարար. Առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելենք Ղարաբաղ
- «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
- Ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
- Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան
- Տեղեկատվական քարոզչության հակաադրբեջանական գլխավոր գործող ուժերից մեկը բոլոր ժամանակներում եղել է Արա Սաղաթելյանը.Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին