Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
GACVS-ը մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները
Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական կոմիտեն (GACVS) մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները, որոնց վերջնական ամփոփումից հետո ԱՀԿ դիրքորոշման ցանկացած փոփոխության մասին կտեղեկացվի հանրությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
2021 թվականի մարտի 12-ի դրությամբ` ամբողջ աշխարհում իրականացվել է ավելի քան 335 միլիոն դեղաչափ պատվաստում COVID-19-ի դեմ, և մինչ օրս պատվաստանյութերով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել, այն պարագայում, որ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է առնվազն 2,6 միլիոն մահ:
ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է շարունակել հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի դիտարկումը ։