Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ապրիլի 14-ին սպասվում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայի նախագահականում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին, փոխանցում է ermenihaber-ը։
Չավուշօղլուն անդրադառնալով Արևելյան Միջրեկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության թեմային, նշել է, որ նախօրեին Աթենքում խորհրդատվական բանակցությունները կայացել են դրական մթնոլորտում:
«Շարունակելու ենք Հունաստանի հետ մեր երկկողմ բանակցությունները: Իմ հույն գործընկեր Դենդիասն ապրիլի 14-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպելու ենք Անկարայում»,-ասել է նա: