Թրամփը հույս ունի, որ Մեգան Մարքլը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում
11:22 17/03/2021
Աշխարհ

Թրամփը հույս ունի, որ Մեգան Մարքլը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։

Սպիտակ տան նախկին ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, թե իբր Մարքլը քննարկում է նման հնարավորությունը և հանդիպել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, ասելով, որ հուսով է, որ այդպես կլինի:

«Եթե դա տեղի ունենա, ապա ես ավելի տրամադրված կլինեմ կրկին առաջադրվել», - ասել է Թրամփը:

Թրամփը անդրադարձել է նաև արքայազն Հարիի ու Մարքլի վերջին հարցազրույցին։ Նա նշել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ իր հանդիպման մասին և ասել, որ թագուհուն համարում է զարմանալի անձնավորություն:

Հանրապետականը հավելել է, որ ինքը չի երկրպագում Մեգան Մարքլին։
 

Placeholder
Թրամփը հույս ունի, որ Մեգան Մարքլը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում