Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը «հնարավորություն չի տալիս» Մոսկվային և Վաշինգտոնին երկխոսելու․ Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը «հնարավորություն չի տալիս» Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսության կարգավորման գործընթացին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «Ռիա Նովոստին»։
«Ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացման պատասխանատվությունն, ամեն դեպքում, ամբողջովին կրում են Միացյալ Նահանգները: Դրանում կասկած լինել չի կարող»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին:
Նախօրեին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց մի զեկույց, որում Մոսկվան մեղադրվում էր Դոնալդ Թրամփի վերընտրությունը, Բայդենին վարկաբեկելու և ամերիկյան հասարակությունում «տարաձայնություններ սերմանելու» հարցում ներդրում ունենալու մեջ: Փաստաթուղթում խոսվում է՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։
Մեկնաբանելով նոր սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը ՝ Ռյաբկովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան «հանգիստ» է վերաբերվում դրան։ Նման միջոցառումներ արդեն կիրառվել են ավելի քան 90 անգամ: Ըստ Կրեմլի ՝ «անհիմն ու մերկապարանոց» զեկույց է: Ինչպես ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը ոչ մի կապ չունի ընտրություններում թեկնածուների դեմ իրականացվող արշավների հետ: Նրա հավաստմամբ ՝ նման «որակազուրկ» նյութերն օգտագործվում են որպես նոր պատժամիջոցներ կիրառելու պատրվակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան