Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կքննարկեն  օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը
Սպորտ
19:22 17/03/2021
Աշխարհ

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարտի 22-ին կքննարկեն  օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը, գրում է ՀԱՕԿ-ը։

Նախատեսված հանդիպմանը կմասնակցեն  են միջազգային օլիմպիական  և  պարալիմպիկ կոմիտեների, Ճապոնիայի կառավարության, Տոկիոյի վարչակազմի  և խաղերի կազմկոմիտեի ղեկավարները։

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը  բացառել էր արտասահմանցի երկրպագուների ներկայությունը: Նույն դիրքորոշումն ունեն նաև երկրի բնակիչները՝ ըստ սոցհարցումների:

Ճապոնիան արգելում է  նոր վիզաների տրամադրումը՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերելու առնչությամբ:

Առայժմ երկիր մուտք գործելու իրավունք ունեն  միայն Ճապոնիայի քաղաքացիները և երկարաժամկետ վիզա ունեցող օտարերկրացիները:

Placeholder
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը